
Գերմանիայում 31-ամյա թուրք քաղաքացին դատարանի առաջ է կանգնել կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման համար տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում 2.5 մլն եվրոյի չափով խարդախություն անելու համար, հաղորդում է ermenihaber-ը:
Թուրք երտասարդը 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին Գերմանիայի 6 տարբեր նահանգներում ֆինանսական հրատապ աջակցություն ստանալու համար կեղծ անձնագրերով առնվազն 91 դիմում է ներկայացրել՝ պահանջելով 2.54 մլն եվրո, ինչը նրան մասամբ հաջողվել է ստանալ: Վերջինս այդ խարդախությունների համար 2020թ. մայիսի 14-ից ձերբակալված է:
Նշվում է, որ այս դատական գործը կորոնավիրուսի ժամանակաշրջանում Գերմանիայի ամենախոշոր չափի զեղծարարության դեպքն է:
Մյունխենի շրջանային դատարանը հունվարի 11-ին սկսել է այս գործով դատական առաջին նիստը: