Forbes-ի ամերիկյան հրատարակության գլխավոր խմբագիր Ռենդալ Լեյնը հայտարարել է, որ ընկերությունները չպետք է աշխատանք տրամադրեն ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատակիցներին, հաղորդում է Fox News-ը:
«Թող գործարար աշխարհը դա իմանա. աշխատանք տրամադրեք… Թրամփի հեքիաթասացներից որևէ մեկին, և Forbes-ը կհամարի, որ այն, ինչի մասին հայտարարում է ձեր ընկերությունը… սուտ է»,- գրել է Լեյնը ամսագրում հրապարակված հոդվածում:
«Սա ոչնչացման վտանգավոր մշակույթ է, որի նպատակն է արգելել ցանկացած ամերիկացու, որը համարձակություն է ունեցել աջակցել նախագահ Թրամփին կամ աշխատել նրա վարչակազմում, անել այնպիսի պարզ մի բան, ինչպիսին նոր աշխատանք ունենալն է»,- Լեյնի խոսքերը մեկնաբանել է Կանանց անկախ ֆորումի վերլուծաբան Քելսի Բոլարը:
Նա նշել է, որ սա «շատ վտանգավոր և տագնապալի միտում է, և այն չի միավորի երկիրը»: