Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ֆանտաստիկ թռիչքից հետո. Նոր ժամանակաշրջան Սարգիս Ադամյանի համար

Ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական ակումբի մամուլի ծառայությանը ծավալուն հարցազրույց է տվել՝ կատարելով մի շարք ուշագրավ դիտարկումներ: «Կրկին լավ եմ զգում և ուրախ եմ դրա համար: Մինչ մրցաշրջանի մեկնարկը ինձ բավականին հոգնած էի զգում»,- ասել է նա:

Հայ կիսապաշտպանը խոսել է նաև նախորդ տարվա ընթացքում ստացած վնասվածքից վերականգնվելու և կորոնավիրուսի պատճառով երկար ժամանակ տանը մնալու մասին: «Ֆուտբոլի մի մասն է կազմում նաև այն, որ պետք է ջանասիրաբար աշխատել նորից հին մարզավիճակը վերագտնելու համար, և ես շատ լավ գիտեմ դա: Սակայն անցած կորուստներն ավելի ուժեղացրին ինձ»,- շեշտել է նա:

Պատմելով իր ընտանիքի մասին, որը Գերմանիա է տեղափոխվել 1998 թվականին, Ադամյանը ընդգծել է, որ Հայաստանը լքել են, քանի որ հայրը կորցրել էր աշխատանքը, և իր մորաքույրն արդեն երկու տարուց ավելի ապրելիս է եղել այնտեղ՝ Գերմանիայում: Խոսելով Արցախյան վերջին պատերազմի և այդ ընթացքում Հայաստան-Վրաստան խաղի մասին՝ հայ կիսապաշտպանը մասնավորապես ասել է. «Դժվար շրջան էր, երբ տեսնում էինք, թե ինչպես են մարդիկ իրենց կյանքի գնով պատերազմում: Լիահույս եմ, որ ամեն բան անցյալում է, և ամենը շուտով կկարգավորվի: Ճիշտ չէ, որ 18-ամյա երիտասարդը պատերազմ է տեսնում և պաշտպանում իր երկիրը»:

Հիշելով առաջին տարիները, որն իր ընտանիքն անցկացրել է Գերմանիայում, Ադամյանը փաստել է, որ լավ չի հիշում, քանի որ միայն 5 տարեկան է եղել: «Ծնողներս և երեք ավագ քույրերս ապրում և աշխատում են Համբուրգում: Մենք տանը միմյանց հետ խոսում ենք հայերեն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ 2019 թվականին հայկական ֆուտբոլի պատմության մեջ տեղի ունեցավ ամենանշանակալի տրանսֆերներից մեկը, որը ոչ այլ ինչ էր, քան ֆանտաստիկ թռիչք։ Սարգիս Ադամյանը պայմանագիր կնքեց Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» հետ: Ադամյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը: Հիշեցնենք, որ Ադամյանը ելույթ էր ունենում երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգում», որի կազմում անցկացնելով 32 հանդիպում՝ դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ «Հոֆենհայմը» «Յան Ռեգենսբուրգին» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել էր 1.5 միլիոն եվրո: Ներկայում Ադամյանի տրանսֆերը գնահատվում է 4 միլիոն եվրո։ Տեղի ունեցած տրանսֆերից հետո Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ 2 ֆուտբոլիստ, որոնք ներկայացնում են եվրոպական թոփ առաջնություններ:

Ադամյանն իսկապես վերջին տարիներին ֆանտաստիկ աճ է գրանցել: Ադամյանի տրանսֆերին անդրադարձել էր նաև «Հոֆենհայմի» տնօրեն Ալեքսանդր Ռոզենը՝ նշելով, որ հայ հարձակվողը կարող է անակնկալներ մատուցել Բունդեսլիգայում: «Ադամյանը մեր ուշադրությունը գրավել է իր յուրատեսակ արագության և հիանալի ցուցանիշների շնորհիվ։ Նա շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է, որը լիովին համապատասխանում է մեր խաղին: Համոզված եմ՝ Ադամյանը կարող է անակնկալներ մատուցել նոր մրցաշրջանում»:

Փաստորեն Ռոզենի ակնկալիքները և կանխատեսումները իրականացան դեռևս 2019 թվականին։ Ադամյանի դուբլի շնորհիվ «Հոֆենհայմը» պարտության էր մատնել Բունդեսլիգայի ամենահեղինակավոր ակումբին՝ «Բավարիային»։ Որոշ մասնագետներ շտապեցին հայ ֆուտբոլիստին դասել Բունդեսլիգայի լավագույն հարձակվողների շարքին։ Ծանր վնասվածքը, սակայն, փոխեց մեր ֆուտբոլիստի որակական աճի վեկտորը։ 2020 թվականի զգալի հատվածը մեր ֆուտբոլիստը չխաղաց ծանր վնասվածքի պատճառով։ Ապաքինվելուց հետո, սակայն, նրա արդյունավետ գործողությունները ցույց տվեցին, որ Ադամյանը դեռևս կարող է լուրջ հաջողություններ գրանցել։

Անցյալ տարվա վերջին Ադամյանը գերազանց խաղ ցուցադրեց նաև Հայաստանի ազգային հավաքականում։ Հենց նրա խփած գոլի շնորհիվ մեր հավաքականը Թբիլիսիում կարևոր հաղթանակ տարավ Վրաստանի նկատմամբ։ Նկատենք նաև, որ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի՝ Հայաստանի ազգային հավաքականի ղեկին հայտնվելուն պես Ադամյանը կերպարանափոխվեց։ Տարիներ շարունակ մենք մեծ հույսեր էինք կապում Ադամյանի հետ, բայց ազգային հավաքականում նրա խաղը այն չէր: Իսկ թե որն էր պատճառը, կարծում ենք՝ պարզ է: Վերջին տարիներին Հայաստանի ազգային հավաքականը չէր ունեցել բարձրակարգ մարզիչ, որը կկարողանա օգտագործել Ադամյանի ներուժը: Հետևաբար Ադամյանի ներուժը մեր ազգային թիմում նկատելի չէր։

Մոտ երկու ամսից մեր հավաքականը պայքարը կսկսի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Լիահուս ենք, որ Ադամյանի համար մեր հավաքականում արդեն իսկ սկսվել է նոր ժամանակաշրջան։ Լիահույս ենք նաև, որ Ադամյանի որակների շնորհիվ մեր հավաքականը դրական արդյունքների կհասնի կարևոր մրցաշարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում