Tuesday, 26 01 2021
Tuesday, 26 01 2021
12:42
ԱՀԿ-ն հրապարակել է աշխարհում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը
Բաքվի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ Է զոհվել, վեցը փրկվել են
12:24
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ ֆինանսների նախարարը կին է
Զանգիր Բայդենին…
Քաղաքական խուլիգանությամբ զբաղվողները մտավորականներ չեն
Որոնումների ընթացքում հայտնաբերված 4 աճյունից մեկի ինքնությունն է հայտնի
Կորոնավիրուսի 138 նոր դեպք է գրանցվել, ևս 10 մարդ մահացել է
Վրաստանը կորոնավիրուսից մահերի թվով անցավ Հայաստանին
Ինստիտուցիոնալ ընդդիմության դատարկ տեղը, որ չի կարող լցվել «սրբերով»
Լիբանանում ութ մարդ է վիրավորվել հակակարանտինային ցույցերի ընթացքում
11:54
Եւս 65 անմահներ
11:50
ԱՀԿ-ն մարդկությանը երկար տարիների պայքար է կանխատեսել կորոնավիրուսի համավարակի դեմ
Ուղիղ․ Խոսքի ազատության վիճակը ՀՀ-ում․ Աշոտ Մելիքյանը ներկայացնում է ԽԱՊԿ տարեկան զեկույցը
11:30
Նիդեռլանդներում առաջին անգամ կսկսեն COVID-19-ի դեմ պատվաստել 90-ից բարձր տարիքի մարդկանց
ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է․ Ռուստամ Բադասյան
11:10
Թրամփը Ֆլորիդայում բացել է գրասենյակ, որը կզբաղվի նրա՝ որպես նախկին նախագահի գործերով
Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար․ ռուսական կողմում կուտակված է մոտ 500 բեռնատար
Վրաստանը սկսում է լայնածավալ նախագիծ` ապահովելու անխափան տրանսպորտային կապը ՌԴ-ի հետ
Քրդերը հաղորդել են, որ Անկարան ռազմական գործողություն է նախապատրաստում Սիրիայի հյուսիսում
10:30
Ամերիկացի վարակաբանը խորհուրդ է տվել միանգամից երկու դիմակ կրել
ՌԴ-ն վերացնում է մուտքի սահմանափակումները 4 երկրների քաղաքացիների համար
10:10
Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է վերջին 90 տարվա ընթացքում ամենախորը ճգնաժամին․ ՄԱԿ
Եթե ասենք՝ Իրանի հետ քեն ենք քշելու, նա պատերազմի ընթացքում մեզ չի օգնել, վտանգի տակ ենք դնում պետականությունը
09:54
ԱՄՆ-ում 20 դոլարանոց թղթադրամի վրա կհայտնվի ստրկության դեմ պայքարող առաջամարտիկի լուսանկարը
Բանակի ղեկավարման անհարկի ապակենտրոնացումը միմիայն վնասաբեր է. սահմանադրական փոփոխություններն անխուսափելի են
09:35
Սենատին է փոխանցվել Թրամփին իմպիչմենթի ենթարկելու մասին բանաձևը
Որ ոլորտներում է թերացել իշխանությունը. պատերազմի և կորոնավիրուսի հետևանքները. «Ժողովուրդ»
Դեռ շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջեւում. Արցախի նախագահ
Հայկ Մարությանը հայտնվել է՝ իր հետ կապված հարցերը «տեղը գցելու» համա՞ր. «Ժողովուրդ»
Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ. «Փաստ»

Թուրքիայի պատասխանը մոսկովյան եռակողմ հանդիպմանը

Իսլամաբադում այսօր հանդիպում են Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Պակասում է միայն Իսրայելը՝ Արցախի դեմ պատերազմ սանձազերծած քառյակի կամ գրոհային քառյակի ամբողջացման համար: Իսլամաբադում հանդիպման մասին տեղեկությունը հայտնի դարձավ հունվարի 11-ին, երբ Մոսկվայում հանդիպման էին պատրաստվում Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը:

Կասկած չկա, որ Իսլամաբադում հանդիպումը Մոսկվայի կովկասյան ջանքի թուրքական պատասխանն է, ընդ որում՝ ոչ լոկ հանդիպման տեսքով, այլ ընդհանրապես ռազմավարական մտադրությունների: Հատկանշական է, որ Իսլամաբադում եռյակի հանդիպումից առաջ Թուրքիա էր այցելել Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատարը: Ընդ որում, միջազգային մամուլում եղան տեղեկություններ, որ Անկարան և Իսլամաբադը քննարկում են Թուրքիային Պակիստանի միջուկային սպառազինության տեխնոլոգիայի փոխանցման հետ կապված հարցեր:

Անկասկած է անշուշտ, որ թուրքական եռյակ նախաձեռնությունը ուղղված է ոչ միայն Մոսկվայի ռազմավարության դեմ, այլ նաև առանցքային առումով՝ Իրանի: Թուրքիան փորձում է ուժեղացնել իր դիրքը Կովկասում թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ: Էրդողանի հաշվարկը այն է, որ այդ ռազմավարությունը պահանջարկ ունի Հյուսիսատլանտյան անվտանգության բևեռում՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ գործընկերների մոտ, որքան էլ նրանք էական հակասություններ ունեն Թուրքիայի հետ: Հայաստանի համար այդ ամենը նոր մարտահրավեր չէ: Արցախի դեմ պատերազմը գործնականում այդ մարտահրավերի դրսևորումներից մեկն էր:

Մարտահրավերն այժմ թևակոխում է նոր փուլ, որտեղ կա թե՛ միջուկային Իրանի ու Թուրքիայի խնդիր, թե՛ Իրանի ու Ռուսաստանի ռազմավարական ճնշման հարց, որը շոշափում է Հայաստանի համար կենսական հարցեր: Այդ ամենով հանդերձ էլ պատերազմը էապես խորացրել է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ ավելի բարդացնելով Իրանի և Ռուսաստանի դեմ ծավալվող ռազմավարությունների հարցում Հայաստանի դիվանագիտական-քաղաքական մանևրի խնդիրները:

Այդ իրավիճակում ռեգիոնալ լարվածության թուլացումը Հայաստանի համար դառնում է առնվազն կենսական ժամանակ շահելու կարևոր հարց:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում