ԱՄՆ իշխանությունները, ակնկալվում է, որ երկիր ժամանող անձանցից կպահանջեն տվյալներ ներկայացնել այն մասին, որ COVID-19-ի թեստի պատասխանն իրենց մոտ բացասական է, գրում է The Wall Street Journal- ը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ըստ թերթի զրուցակիցների, այս պահանջը տարածվելու է «միջազգային ավիաընկերությունների բոլոր ուղևորների վրա», ներառյալ ԱՄՆ քաղաքացիները: Նման կանոն կարող է մտցվել արդեն հունվարի 26-ին, հաղորդել է աղբյուրներից մեկը:
Համապատասխան կարգադրությունը մի քանի շաբաթ քննարկել են ամերիկյան տարբեր գերատեսչությունների և ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների ներկայացուցիչների կողմից: Թերթը նշում է, որ Միացյալ Նահանգներում նման պահանջ արդեն ներկայացվել է Մեծ Բրիտանիայից երկիր ժամանողների համար: