Մոսկվայում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը: Նկատելի է, որ Մոսկվան շտապում է իրականություն դարձնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում նաև հաղորդակցության ուղիների, ճանապարհների ապաշրջափակման հարցը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց, որ Փաշինյանը լայն հնարավորություններ չուներ այդ հանդիպմանը, և Մոսկվա մեկնել նա չէր կարող, քանի որ դա անձամբ Պուտինի հրավիրերն էր: Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը Մոսկվայի հայտարարությունը չստորագրելու և մանևրելու տարբերակ չուներ:
Իսկանդարյանի դիտարկմամբ՝ ո՛չ նոյեմբերի 9-ին ստորագրված, ո՛չ էլ Մոսկվայում ստորագրված փաստաթղթերը կապ չունեն ԼՂ հակամարտությանը հետ. առաջինը հրադադարի մասին է, երկրորդը՝ հաղորդուղիների ապաշրջափակման և տնտեսական հնարավորությունների մեծացման վերաբերյալ է: «ԼՂ հակամարտության խնդիրը մնում է չկարգավորված, այն պետք է ինչ-որ ձևով կարգավորել: Եվ խնդրի կարգավորման տարբերակներից մեկը պրոցեսը նախկին ձևաչափ՝ Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելն է»,- նշեց քաղաքագետը:
Մանրամասն՝ տեսանյութում: