Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Դատարանը դադարեցրել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանի հայցադիմումը և անվավեր ճանաչել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 43 որոշումը, դադարեցրել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները: Որոշման մասին Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումս բավարարեց և դադարեցրեց ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ Գևորգյան Գեղամի լիազորությունները (հիմքը՝ միաժամանակ ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ և Էվոկաբանկում խորհրդի նախագահի տեղակալ աշխատելու անթույլատրելիությունն է): Այսօր մամուլից տեղեկացա, որ վերջինս պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը: Ճիշտն ասած, զարմացա: Ի՞նչն է ցանկանում բողոքարկել Գևորգյան Գեղամը: Այն, որ նա Էվոկաբանկու՞մ է աշխատում, թե՞ չի աշխատում: Այն, որ նա ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ է՞ աշխատում, թե՞ չի աշխատում: Իսկ միգուցե այն, որ նա Գևորգյան Գեղամը չի՞, կամ մեկ ա՞յլ Գևորգյան Գեղամն է: Չէ, ես դեմ չեմ, որ յուրաքանչյուր ոք կարող է ամեն ինչ բողոքարկել:

Սակայն, ես կողմ եմ նաև տրամաբանությանն ու ողջամտությանը: Անհերքելի է, որ Գևորգյան Գեղամն աշխատում է Էվոկաբանկում (ըստ օդում կախված լուրերի՝ ստանում է շուրջ 5-6 հազար դոլար աշխատավարձ, չհաշված պարգևատրումները): Անհերքելի է, որ Գևորգյան Գեղամը բազմիցս հայտարարել է, որ չի հավակնում ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնին: Անհերքելի է, որ Գևորգյան Գեղամը լինելով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (այդ կոչմանը համապատասխան ևս լուրջ գումար է ստանում), կարող է (միգուցե պարտավոր է) զբաղվել նաև գիտությամբ: Համադրելով անհերքելի փաստերը, հանգում եմ այն եզրակացության, որ անսահման է մարդկային անտրամաբանությունը և ողջամտության պակասը:

Ի դեպ, Գևորգյան Գեղամը մաթեմատիկոս է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում