Կինոքննադատների Critics Choice Association ամերիկյան ասոցիացիան հրապարակել է 2020 թվականի լավագույն ֆիլմերի և հեռուստասերիալների ցուցակը:
Անվանակարգերի մեծամասնության բացարձակ հաղթողն է «Տղաները» սերիալը: Փորձագետներն առանձնացրել են նաև «Վիկինգներ», «ԲոՋեկ նժույգը», «Մանդալորեց» և «Լավկրաֆթի երկիրը» սերիալները:
Լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմը «Կախվել Փալմ-Սփրինգսում»-ն է, լավագույն սուպերհերոսական ֆիլմը՝ «Անմահ գվարդիան», իսկ լավագույն սարսափ ֆիլմը՝ «Անտեսանելի մարդը»:
Անիմացիոն ֆիլմերից լավասգույն է ճանաչվել Pixar ստուդիայի «Հոգի»-ն: