Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Ծառուկյանի «դաբրոն» չունեն, որ դատարան գան. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցների գործով դատական նիստերը չեն կայանում

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի 6 աշխատողների անհիմն կերպով աշխատանքից ազատման գործով դատական նիստերը, երեկ դեռ չսկսված, ավարտվել են: Գործարանի ներկայացուցիչը հերթական միջնորդությունն է ներկայացրել, որից հետո նիստը կրկին հետաձգվել է: Այս գործով նիստերը անցած տարվանից չեն կայանում։ Նախորդ նիստն էլ հետաձգվել էր՝ պատճառաբանությամբ, թե ընկերության շահերի ներկայացուցիչը տանից դուրս գալուց ոտքը ոլորել է։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները գործադուլ արեցին իրենց ցածր աշխատավարձերի համար։ Դրանից հետո էլ այդ ակցիաների առաջին շարքերում երևացող և առավել ակտիվ 6 աշխատող ազատվեց աշխատանքից: Այդ աշխատակիցները, սակայն, դիմել են դատարան և պահանջում են վերականգնել իրենց նույն աշխատանքին և վճարեն չաշխատած ամիսների համար:

Աշխատանքից ազատված աշխատակիցներից մեկը՝ Հակոբ Այվազյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն կասկած չկա, որ դատական նիստերը միտումնավոր են հետաձգվում: Այլապես անհնար է, որ օգոստոսից մինչ օրս որևէ նիստ լիարժեք տեղի չունենար: «Այս անգամ էլ մի միջնորդություն էին ներկայացրել վաղեմության ժամկետի հիմքով, բայց դա ընդամենը ժամանակ ձգելու համար է, քանի որ այդ միջնորդության համար հիմքեր չկան: Երևի Ծառուկյան Գագոյից հլը հրաման չեն ստացել, որ դատարան գան, դրա համար էլ ձգձգում են, ժամանակի խնդիր են լուծում: Իրենք հույս ունեին, որ պատերազմի բացասական ելքի պարագայում իշխանափոխություն կլիներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտար իրենց 5 հազար դրամանոց ցուցարարների ու մի քանի իրանց դեպուտատների պահանջով իբր: Հիմա տեսան, որ չի ստացվում դա, դրա համար էլ ժամանակ են ձգում հարցի լուծման այլ տարբերակներ գտնելու համար, քանի որ իրենց փաստաբանը անգրագետ չի, շատ լավ տեսնում է, թե այս հարցի ավարտը ինչպես է լինելու»,- ասաց Հակոբ Այվազյանը՝ հավելելով, որ իր հետ ազատված տղաներից երկուսը Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ նույն բնույթի դատական նիստերի են մասնակցել, և առանց հայցվորների մասնակցության դատական նիստ է եղել, հայցը համարվել է անվավեր, ու ամեն ինչ վերջացել է։ «Հիմա իրենք հույս ունեն, որ նախկին դատական համակարգը ամբողջությամբ հետ կգա ու այս անգամ էլ կկարողանան այդպես ավարտել մեր պահանջը: Նույն ձեռագիրն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 3-ին:

Հակոբ Այվազյանն ասաց, որ պայքարելու են մինչև վերջ, քանի որ, փաստացի, անցած տարվա օգոստոս ամսից վեց աշխատող աշխատանք չունի, վարձատրություն չունի, բայց բոլորը երեխաներ ունեն։ «Կոնկրետ ես ունեմ երեք փոքր երեխա: Ես չեմ աշխատում, ու դատարանը պետք է նիստեր կայացնի, որ հարցի ելքը որոշվի, որոնցից մեկն էլ չաշխատած ամիսների գումարի վճարումն է ու աշխատանքի վերականգնումը: Իրենք՝ Սեդրակ Առուստամյանն ու Կարեն Ավոյանը, մեզ աշխատանքից հեռացնելով ինքնահաստատվեցին ու իրենց համար շատ դաժան կլինի, որ մենք հետ գնանք գործարան: Բայց մենք դրա համար պայքարելու ենք մինչև վերջ: Ես կոնկրետ մինչև վերջ գնալու եմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում