Thursday, 28 01 2021
Thursday, 28 01 2021
15։30-ի դրությամբ Հանրապետության հրապարակում եղել է 2150 հոգի. ԻՔՄ
Հայրենիք վերադարձածների ցուցակը կհրապարակվի, նրանք Շիրակի մարզից գերեվարված 62 անձանցից են
19:00
Ճապոնիան հայտարարել է հրթիռ ստեղծելու մասին, որն ի վիճակի է հասնելու Ռուսաստան
Իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվել է
18:40
Դուբայը խստացնում է զբոսաշրջիկների մուտքի կանոնները
18:30
Իրանը հայտարարել է միջուկային օբյեկտում հազարավոր ցենտրիֆուգներ տեղադրելու մասին
Բա հզոր էիր, բա գայիր՝ կազմակերպեիր, երկիրը չտայիր. Քոչարյանի վերադարձը բացառում եմ
18:19
Ֆիլիպ Կիրկորովը և Նատալյա Գորդիենկոն կներկայացնեն Մոլդովան «Եվրատեսիլ-2021»-ում
Ռուսաստանը Արցախի հարցում մի բան է վատ հաշվարկել, և հիմա այդ փաստը նրան շատ է անհանգստացնում
«Ռոստովը» հաղթեց ընկերական խաղում. Բայրամյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ
18:03
Հայաստան են վերադառնում 5 գերիներ
Խնդիր, որ պետք է լուծեն Կաթողիկոսն ու ենթակաները
Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում․ Բախում ցուցարարների և ոստիկանների միջև
Հայտնի են Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման փուլում
17:30
ԱՀԿ-ի թիմը Ուհանում սկսում է Covid-19-ի առնչությամբ փաստահավաք առաքելությունը
17:15
Եվրամիությունում ողջունել են ՌՀՍ-3-ի երկարաձգումը
Լիբանանում ցույցերի ընթացքում սպանվել է մի տղամարդ
Փաշինյանը տեսակցել է անհայտության մեջ 70 օր գտնվելուց հետո հայրենիք վերադարձած հերոսներին
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանության նախարարություն
Վահան Բադասյանը ձերբակալվել է՝ Եռաբլուրում հնչեցրած հայտարարության համար
Այս ընտրություններին Փաշինյանի մնալը կարևոր է
ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է. Նիկոլ Փաշինյան
Ընտրական նոր օրենսգրքով հստակ պատիժներ են նախատեսվում վարչական ռեսուրսի չարաշահման համար
16:15
Ֆրանսիայում չարագործը գնդակահարել է աշխատանքի տեղավորման բյուրոյի աշխատակցուհուն
Հայի պատերազմը այս տարածաշրջանում դեռ չի ավարտվել․ պարզապես ավարտվել են ակտիվ գործությունները
ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ
Պատերազմից առաջ եղած լեգիտիմությունը այլևս չի լինի․ Իսկանդարյան
Զինվենք լավատեսությամբ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար. ՀՀ վարչապետ
15:59
Apple-ը ռեկորդային ցուցանիշներ է գրանցել առաջին ֆինանսական եռամսյակում
Բանակի ղեկավարները կարող է ասել, թե ինչն էր Շուշիի անկման առեղծվածը. Սեյրան Օհանյան

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում կգործի հալոթերապիայի կենտրոն

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում առաջիկայում կգործի հալոթերապիայի կենտրոն, որտեղ աղային բուժման մեթոդով իրենց առողջությունը վերականգնելու հնարավորություն կունենան և՛ մեծահասակները, և՛ երեխաները: Այդ մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նա այսօր տեղում ծանոթացել է կենտրոնի գործարկման նախապատրաստական աշխատանքներին։

«Կենտրոնը իր բովանդակության մեջ առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում: Աղային թերապիայի ընդունման համար առանձնացված են մեծահասակների և մանկահասակների սենյակները:

Կենտրոնում գործելու են նաև արոմատոթերապիայի և օքսիգենոթերապիայի սենյակները, որոնցում բուժում կիրականացվի տարբեր եթերային յուղերի և թթվածնային կոկտեյլի միջոցով:
Մասնագետի վերապատրաստումից հետո կգործի նաեւ մերսման ծառայությունը, որը կարող է զուգակցվել աղային թերապիայի ընդունման հետ:

Հալոթերապիայի ընդունումն աշխարհում փորձված և արդյունավետ մեթոդ է՝ աղային բացասական իոններով ամենատարբեր հիվանդություններ բուժելու համար: Այն լավագույն միջոցներից մեկն է՝ մարդկանց իմունիտետը բարձրացնելու համար:

Այս մեթոդով կարող են բուժվել վերին շնչուղիների, ֆրոնտիտների, ռինիտների, տարբեր բնույթի ալերգիաների, անքնության, մաշկային բորբոքումների հետ կապված հիվանդությունները, հետինսուլտային և հետինֆարկտային իրավիճակները, պսորիազները և այլ կարգի հիվանդություններ:

Այստեղ կարող են դիմել նաև առողջ մարդիկ՝ իրենց իմունիտետը բարձրացնելու և սպասվող հիվանդությունները կանխարգելելու համար: Բուժման կուրսը որոշվում ու նշանակվում է մասնագիտական հետազոտության արդյունքում:

Մատուցվող ծառայությունների վճարը կսահմանվի այնպես, որ այն մի կողմից մատչելի լինի բնակչությանը, մյուս կողմից էլ` ցածր լինի մայրաքաղաքում մատուցվող նման կարգի ծառայությունների գների համեմատ: Մեծահասակների համար մատուցվող թերապիայի տևողությունը 40 րոպե է, իսկ փոքրերի համար՝ 30 րոպե։ Կարևորելով կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը՝ հույս հայտնեցի, որ այն կծառայի բնակչության առողջության պահպանման ու բարելավման գործին, մարզի առողջապահական համակարգի զարգացմանը:
Մեր մարզում ներդրվում է բուժման նոր մեթոդ, որն իր տեսակի մեջ առայժմ ոչ միայն միակն է, այլ նաև պահանջված ու կարևոր է:

Կարծում եմ, որ կենտրոնը կաշխատի արդյունավետ, բնակչությանը կմատուցի բարձրորակ ծառայություն, կունենա զարգացման լուրջ հեռանկարներ ու ճանաչում՝ ապահովելով նաև կայուն աշխատատեղեր: Մեր հնարավորությունների սահմաններում մենք կաջակցենք նման նախաձեռնություններին։ Հալոթերապիայի նորաբաց կենտրոնը կսկսի գործել առաջիկա օրերի ընթացքում»,- նշել է մարզպետը:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում