Խորը ցավով տեղեկացանք, որ այսօր կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը։ Այս մասին հայտնում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ժ. Ենգիբարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։