Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Իրավիճակն ու Չինաստանը Հայաստանից պահանջում են ավելին

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նամակ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, որտեղ նրան մաղթել է արագ ապաքինում և առողջություն: Ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանը տոնական օրերին ոտքի վիրահատության է ենթարկվել Լոնդոնում: Չինաստանի նախագահի նամակի մասին տեղեկություն է տարածել նախագահի նստավայրը: Նամակն այլ բովանդակություն և մանրամասներ պարունակել է, թե ոչ, հայտնի չէ: Նամակը եղել է Սի Ցզինպինի և տիկնոջ անունից, Հայաստանի նախագահին և նրա տիկնոջը: Չինաստանի նախագահի նամակի փաստը բավականին հատկանշական է, ու չնայած քաղաքական բովանդակության և առիթի բացակայությանը, այն, անկասկած, պարունակում է զգալի քաղաքական տողատակ: Չինաստանը բավականին պասիվ էր Արցախի դեմ պատերազմի արձագանքների համատեքստում, բավարարվելով ընդամենը խաղաղության մի կոչով: Միաժամանակ, սակայն, ակնառու է, որ Հարավային Կովկասը Պեկինի համար ռազմավարական նշանակության ուղղություն է:

Այն դիտարկելի է մի քանի համատեքստով՝ թե՛ Մետաքսի ճանապարհի չինական ծրագրի, թե՛ ռազմա-քաղաքական այլ գործոնների: Այդ իմաստով, Հայաստանը Չինաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն: Միաժամանակ, սակայն, հայ-չինական հարաբերությունը չունի դրան համարժեք բովանդակություն: Երևանը ավելի շատ զբաղվել ու զբաղվում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև համակեցության ռեժիմի փնտրտուքով, չկենտրոնանալով կամ չգտնելով Չինաստանի ուղղությամբ կենտրոնանալու ռեսուրս: Արցախի դեմ պատերազմից հետո, սակայն, իրավիճակը շոշափելիորեն փոխվում է: Հայաստանը հայտնվում է ռուսական գերիշխանության ընդգծված շրջափուլում, ինչը իր հետքն է թողնելու Արևմուտքի հետ հարաբերության ծավալման հեռանկարի իմաստով: Երևանին այդ առումով անհրաժեշտ է բազմազանություն ռուսական գերիշխանությունը թուլացնելու հնարավորության համար: Այդ բազմազանությունն ապահովելը լինելու է շատ բարդ, սակայն, մեծ հաշվով, ընտրությունը լայն չէ՝ Հայաստանը կամ անում է դա, ավելի շուտ փորձում անել դա, կամ հայտնվում է ռուսական քաղաքականության լուսանցքի դերում: Չինաստանը Հայաստանից ակնկալում է ավելի մեծ ուշադրություն, միաժամանակ, իրավիճակը Հայաստանից պահանջում է գտնել Չինաստանին ավելի մեծ ուշադրություն դարձնելու ռեսուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում