Friday, 29 03 2024
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Կյանքից հեռացել է «ՔԵՆԴԼ» ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վասիլի Ցականովը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ֆիզիկոսների համայնքը ծանր կուրստ է կրել. հունվարի 11-ին, 61 տարեկանում կյանքից հեռացել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլի Ցականովը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է «ՔԵՆԴԼ»-ի տնօրենի օգնական Անի Միքայելյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Վասիլի Ցականովի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը 17:30-19:30-ը, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից:

«Վասիլի Մկրտիչի Ցականովն իր գիտական գործունեությունը սկսել է 1981թ.-ին Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում` Ռոստովի Պետական Համալսարանն ավարտելուց հետո: 1990թ.-ին պաշտպանել է լիցքավորված մասնիկների արագացման նոր մեթոդներին նվիրված թեկնածուական աշխատանք՝ պրոֆեսոր Է. Լազիևի ղեկավարությամբ: Այնուհետև, երկար տարիներ Վ. Ցականովը հանդիսացել է հրավիրված գիտնական Գերմանիայի Դարմշտատի Տեխնիկական Համալսարանում և DESY արագացուցչային կենտրոնում: Գծային արագացուցիչներում փնջերի ֆիզիկայի ուսումնասիրմանը նվիրված իր դոկտորական աշխատանքը նա պաշտպանել է 1998թ.-ին, որից հետո  Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում ստեղծել է «Փնջերի ֆիզիկա» գիտական խումբը:

Վ․ Ցականովի գլխավորությամբ մշակվել էր երրորդ սերնդի սինքրոտրոնի «ՔԵՆԴԼ» նախագիծը, որի իրականացման նպատակով բարերար Ժիրայր Հովնանյանի հովանավորչությամբ 2002թ.-ին հիմնադրվեց «ՔԵՆԴԼ» ինստիտուտը։ Նույն թվականից առ այսօր Ցականովը ինստիտուտի տնօրենն էր։

Պրոֆ․ Ցականովի աջակցությամբ 2012-2015թթ. «ՔԵՆԴԼ»-ում նախագծվեց և կառուցվեց ԱՐԵԱԼ լազերով ղեկավարվող էլեկտրոնային գծային արագացուցիչը: Վերջինիս գործարկումը հնարավորություն տվեց տեղական և արտասահմանյան գիտական հաստատություններին ժամանակակից և համալիր հետազոտություններ իրականացնել Հայաստանում: 2015թ.-ից համատեղ փորձարարական ծրագրեր են իրականացվում ՌԴ Ն․Ն․ Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, DESY արագացուցչային կենտրոնի, Ա. Ի. Բուռնազյանի անվ. դաշնային բժշկական բիոֆիզիկական կենտրոնի, Երևանի Պետական Համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և այլ հաստատությունների գիտական խմբերի հետ: Վ. Ցականովը հիմք է դրել ԱՐԵԱԼ արագացուցչային համալիրում ազատ էլեկտրոնային լազերի ստեղծմանը, որը նախատեսվում է ավարտին հասցվել 2022թ-ին:

Վ․ Ցականովն իր գործունեության ընթացքում մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի և արտերկրի հետազոտական կենտրոնների միջև համագործակցության, նոր գիտական կապերի ստեղծման և ամրապնդման գործում, որին ի սպաս է դրել գիտական հանրության շրջանակներում իր բարձր հեղինակությունը և մարդկային բացառիկ արժանիքները։

Ցականովի ջանքերով սերտ գիտական համագործակցություն է հաստատվել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի և Գերմանիայի DESY ազգային արագացուցչային կենտրոնի, Շվեյցարիայի Paul Scherrer ինստիտուտի (PSI) ու արտերկրյա այլ կենտրոնների միջև:

Մեծ է Վ. Ցականովի ներդրումը նաև ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի, «ՔԵՆԴԼ» ինստիտուտի և DESY արագացուցչային կենտրոնի կողմից համատեղ կազմակերպած և արդեն իսկ ավանդական դարձած «Ultrafast Beams and Applications» խորագրով միջազգային գիտաժողովի կայացման մեջ: Երկու տարին մեկ անգամ անցկացվող այս գիտաժողովը նպատակ ունի համախմբել ոլորտի գիտնականներին՝ քննարկելու ֆիզիկայի և գերարագ էլեկտրոնային ու ֆոտոնային փնջերի կիրառությունների արդի ձեռքբերումներն ու հեռանկարները:

2011թ.-ից Ցականովը հանդիսանում է Ապագա Արագացուցիչների Միջազգային Կոմիտեի (ICFA) անդամ:

Գիտական և գիտակազմակերպչական արդյունավետ գործունեության հետ մեկտեղ մեծ է պրոֆ․ Ցականովի ավանդը երիտասարդ մասնագետների կրթման գործում։ 2006-2012թթ. նա ղեկավարել է Երևանի Պետական Համալսարանի «Միջուկային ֆիզիկա» ամբիոնը: Ցականովի նախաձեռնությամբ «ՔԵՆԴԼ»-ի լաբորատորիաներում գործնական դասընթացներ են անցկացվում բուհերի ուսանողների համար, պարբերաբար ճանաչողական և գիտահանրամատչելի այցեր են կազմակերպվում հանրապետության դպրոցականների համար։ Նրա գործուն աջակցությամբ 2019թ.-ին իրականություն դարձավ Համբուրգի համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի կողմից նախաձեռնած ամենամյա «Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթացը», որի շրջանակներում Համբուրգի համալսարանի և ԵՊՀ ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում փորձեր իրականացնել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ԱՐԵԱԼ լազերով ղեկավարվող գծային արագացուցչի վրա և այլ փորձարարական լաբորատորիաներում:

Վասիլի Ցականովը բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատությունների հեղինակ է: Արագացուցչային ֆիզիկայի արդիական խնդիրների հետազոտություններում ձեռքբերումների ու ակնառու նվաճումների, միջազգային համագործակցության զարգացման, գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ավանդի համար 2019թ․-ին Վասիլի Ցականովը պարգևատրվել է Գիտության կոմիտեի Ոսկե մեդալով:

Վասիլի Ցականովը գիտական հասարակության հարգանքը վայելող ակնառու գիտնական էր, հոգատար հայր և ամուսին, նվիրված ընկեր և բացառիկ ղեկավար, ով իր մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր գործընկերների և ինստիտուտի անձնակազմի սերն ու հարգանքը:

«ՔԵՆԴԼ» թիմն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից անժամանակ հեռացած Վասիլի Ցականովի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու նրանց հետ կիսում անդառնալի կորստի խորը վիշտը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում