Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում shamshyan.com-ը։
Բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։