Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության «Վահագնի Սիթի»-«Մեդ Ֆոքսիս» խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մրցավարական խորհրդը որակազրկել է մի շարք բասկետբոլիստների:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: «Վահագնի Սիթի»-ից որակազրկող տուգանքի են արժանացան Թադե Քեշիշյանը, Դարիուս Կլարկը, որակազրկվել են Տեո Վարդանյանը և տեխնիկական տուգանքի է արժանացել Ալբերտ Թադևոսյանը: «Մեդ Ֆոքս»-ից որակազրկող տուգանք են ստացել Դամիան Արչերը ու Լիսթեր Անտուանը, իսկ տեխնիկական տուգանք` Արկադի Մկրտչյանը և Նիկոլաս Էվանսը:
Որակազրկող տուգանք ստացած մարզիկները զրկվում են առաջիկա 1 խաղի մասնակցության իրավունքից, իսկ Լիսթեր Անտուանը զրկվում է առաջիկա 5 խաղերի մասնակցութան իրավունքից: Որակազրկված մարզիկները չեն մասնակցի նաև «Վահագնի Սիթի»- «Մեդ Ֆոքսիս» խաղին, որը կշարունակվի առաջին քառորդի 7-րդ րոպեից:
Հունվարի 10-ին տեղի ունեցած Ա լիգայի «Վահագնի Սիթի»-«Մեդ Ֆոքսիս» խաղը ընդհատվել է առաջին քառորդի 7-րդ րոպեին, երբ երկու թիմերի խաղացողների մասնակցությամբ սկսվել է ծեծկռտուք: