Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Մինսկի խումբն այլընտրանք չունի. Ֆրանսիան ու ԱՄՆ-ը կտրականապես չհամաձայնեցին Ռուսաստանի «դուդուկի տակ պարել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

– Պարոն Ղուկասյան, Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հակամարտությունը դեռ պետք է լուծում գտնի, և շեշտեց Մինսկի խմբի գործունեությունը։ Ձեր կարծիքով՝ հայկական կողմի այս շեշտադրումը իրավիճակի ի՞նչ փոփոխություն կարող է առաջացնել։

– Այսօր գործող միակ ձևաչափը, որին 1992 թվականին դիմել են Ադրբեջանն ու Հայաստանը Արցախի կարգավիճակը որոշելու համար, ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող գործընթացը շարունակվում է։ Ո՛չ Հայաստանը և ոչ էլ Ադրբեջանը մինչ օրս չեն հրաժարվել այդ գործընթացից։ Սա է պատճառը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը հղում արեց այդ ձևաչափին՝ բանակցությունների արդյունքները ներկայացնելու ժամանակ, որպեսզի ընդգծի, որ կարգավիճակի հարցը լուծված չէ, և համարել, որ հակամարտությունը լուծված է՝ դեռ շուտ է։ Կարգավիճակի հարցը դեռ հստակեցված չէ։

– Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կընդունի՞ դա՝ հաշվի առնելով Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ Ալիևի հռետորաբանությունը։

– Դա ժամանակավոր իրավիճակ է։ Մոտակա ամիսներին շատ հստակ այդ հարցը  դրվելու է Ադրբեջանի առջև։ Կա՛մ ինքը ընդունում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկը մեզ հայտնի էլեմենտների հիման վրա՝ երկարատև կարգավորում ապահովելով տարածաշրջանում, կա՛մ ոչ։ Այս պահի դրությամբ Ադրբեջանը դուրս չի եկել Մինսկի խմբից և փորձում է ժամանակ շահել։

– Կարծես Մինսկի խմբի գործունեությանը դեմ չէ նաև Ռուսաստանը։ Ինչո՞ւ, եթե կարող է միայնակ էլ  միջնորդական ջանքեր գործադրել ու որոշակի արդյունքներ գրանցել։

– Ադրբեջանը որոշակի հովանավորներ ուներ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հարցում։ Ռուսաստանն էլ ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո ռազմական ճանապարհով լուծման դեմ չի արտահայտվել։ Դա, մի կողմից, Ռուսաստանին հնարավորություն տվեց իրականացնելու «Լավրովի պլանը» մեր տարածաշրջանում, բայց մյուս կողմից՝ եթե ռազմական ճանապարհով կոնֆլիկտների կարգավորման եղանակը դառնա օրինակ, ապա դա Ռուսաստանի համար ոչ շահավետ հետևանքներ է ունեցել Ուկրաինայում և այն գոտիներում, որտեղ կան վիճելի հարցեր՝ Աբխազիայում, Հարավային Օսիայում, Մերձդնեստրում։ Ռուսաստանն առհասարակ հակված չէ տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը և ստիպված է ընդունել ԵԱՀԿ դրույթները, որովհետև ռազմական ճանապարհով կոնֆլիկտների լուծումը մի այնպիսի երևույթ է, որն առհասարակ վտանգում է միջազգային հարաբերությունները և առաջնային վտանգներ ստեղծում հենց Ռուսաստանի համար։ Դրա համար Ռուսաստանը փորձեց ոչ թե տապալել Մինսկի խմբի աշխատանքը, այլ հարմարեցնել այդ գործընթացը Լավրովի պլանի իրականացմանը։ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը կտրականապես չհամաձայնեցին Ռուսաստանի դուդուկի տակ պարել։ Եթե այսօր Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են այդ իրավիճակում, մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ավելի կոշտ դիրքորոշում ունեն։

– Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի վերականգնումն այլընտրանք չունի՞։

Այդ խումբը վերականգնվելու խնդիր չունի։ Այդ խումբն ինչպես եղել է, այդպես էլ կա։ Այդ ձևաչափից դուրս գալու համար կա՛մ Հայաստանը պետք է հրաժարվի, կա՛մ Ադրբեջանը։ Ոչ նա, ոչ էլ մյուսը չեն հրաժարվել այդ ձևաչափից, ու այդ ձևաչափի փոփոխություն տեղի չի ունեցել։ Ընդամենը Ադրբեջանը խնդիր ունի քողարկելու ռազմական ճանապարհով խնդիր լուծելու բացասական հետևանքները, և հիմա այդ եռակողմ հանդիպման նպատակներից մեկը Ալիևին փրկելն է, և Ռուսաստանն ու Հայաստանն էլ՝ որպես Ռուսաստանի հավատարիմ դաշնակից, իրականացնում են այդ քաղաքականությունը։ Դրանով են պայմանավորված այդ հանդիպման բոլոր ելույթները և հայտարարությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Հայաստանն ըստ էության անտեսում է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումը և ռազմական ճանապարհով Արցախի կարգավիճակի լուծմանն ուղղված գործողությունները և հուսով է, որ այն չի վտանգի բանակցությունների գործընթացը Մինսկի խմբի հովանու ներքո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում