Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նախագահը հասկացավ՝ Երրորդ հանրապետությունը «խլամ» է. Արմեն Սարգսյանը սեփական թիմ ձևավորելու հայտ է ներկայացնում

«Ճիշտ կառուցված քաղաքականության, դիվանագիտության և կառավարման դեպքում նույնիսկ բնական պաշարներից զուրկ ժողովուրդը ի վիճակի է հասնել շատ մեծ հաջողությունների»․ «Դեպի «Չորրորդ Հանրապետություն»» իր ծավալուն հոդվածում գրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Խոսելով բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին՝ նախագահը նշել է, որ առայսօր բացթողումների պատճառները վերջին երեք տասնամյակների ընթացքում կուտակված և չլուծված խոր արմատական խնդիրների հետևանքն են։

Նրա խոսքերով՝ միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են։ «Այո, մենք այսօր տանուլ ենք տվել ռազմի դաշտում և արտաքին ճակատում, որի համար ներկա կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի: Սակայն մեզ սպասում են այլ մարտահրավերներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Որպեսզի պահպանենք մեր պետականությունը և այն դնենք սկզբունքորեն նոր մակարդակի վրա, պետք է մի կողմ դնենք զգացմունքները և սկսենք բարդ, տհաճ, սակայն անհրաժեշտ աշխատանքն առաջին հերթին ինքներս մեզ վրա»,- գրել է նախագահը։

Քաղաքագետ Շիրինյանը, որը մշտապես խոսել է Չորրորդ հանրապետություն ստեղծելու անհրաժեշտության մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ուրախ է, որ նույնիսկ նախագահը հասկացավ, որ Երրորդ հանրապետությունը «խլամ» է. «Պատերազմը պարտավորեցրեց խոսել։ Դա պետք է ստեղծվի, ուրախ եմ, որ կոնսերվատիվ մտածողությունն ընկալվեց։ Սա նշանակում է, որ գործն առաջ է գնալու, եթե չգնա, ուրեմն Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության պլատֆորմի մաս է լինելու ընտրություններից հետո։ Մենք դա անելու ենք՝ ճիշտ այնպես, ինչպես 1959-ին Ֆրանսիայում Դը Գոլը հինգերորդ հանրապետություն հռչակեց»։

Շարունակելով մեր զրուցակիցն ասաց. «Քանի որ նախագահը խոսեց, շատ արագ մտքի ճորտերը կսկսեն խոսել։ Ես այս մասին ասել եմ դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ ու այն, անպայման, լինելու է»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ որպես առաջին քայլ հրաշալի քայլ է։ «Կարծում եմ՝ նաև ճիշտ է ակցիայի անունը՝ Չորրորդ հանրապետություն։ Նախագահը, ըստ Սահմանադրության, խորհրդանշական գործառույթներ ունի, բայց եթե ինքն իրենից հեղինակություն է ներկայացնում՝ իր կենսագրությունով ու գործունեությամբ, շատ բան կարող է անել։ Այս կոչը նաև նրանց է ուղղված, ովքեր իրենց ներքին համոզմունքներով, իրենց կենսագրությունով իրենց համարում են գործունյա և կարող են միանալ այս նախաձեռնությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ սա նաև թեթևակիորեն սեփական թիմ ձևավորելու հայտ էր «Փաստորեն՝ Չորրորդ հանրապետության կողմնակիցների հավաք հայտարարվեց։ Ես սա ողջունում եմ, համարում եմ դրական և այժմեական։ Կցանկանամ, որպեսզի նախագահն ավելի ակտիվ կազմակերպչական աշխատանքներ տանի՝ իր իսկ առաջարկած Չորրորդ հանրապետություն ծրագրի իրականացման համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում