Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թվն աճել է 22934-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 3.448.203-ի, հունվարի 12-ին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, չորս օր է չի գերազանցում 0.7 տոկոսը: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ է 559969 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 24755-ով: Իսկ ընդամենը բուժվել է 2.825.430 մարդ: Դուրս գրվածների քանակը, շտաբի տվյալների համաձայն՝ մեկ օրում գերազանցել է վարակման նոր դեպքերի թիվը:
Առողջացածների բաժինն աճել է մինչեւ 81.9 տոկոս, դա այս մակարդակում է եղել անցյալ տարվա սեպտեմբերի վերջին: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 531-ով մեկ օր առաջվա 436-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 62804 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 1.82 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: