ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իրանի իշխանություններին կոչ է արել վերադառնալ միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով, գործարքի կատարմանն ուղղված ջանքերը խաթարում են Իրանի 20% մակարդակով ուրանի հարստացման գործողությունները:
Բացի այդ, Բորելը հավելել է, որ Եվրոպան աջակցում է ԱՄՆ-ին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) վերադարձնելու ջանքերին:
Թեհրանը երբեք չի հաստատել, որ միջուկային զենք է մշակում: 2015թ.-ին Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Բրիտանիան, Չինաստանը և Գերմանիան Իրանի իշխանությունների հետ համաձայնագիր են ստորագրել պատժամիջոցները չեղարկելու դիմաց միջուկային ծրագիրը սառեցնելու մասին: Փաստաթուղթը ստացել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ) անվանումը: 2018թ.-ի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց համաձայնագրից միակողմանի դուրս գալու մասին: