ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձություններում իր «որոշակի մեղավորությունը»: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով:
Հեռուստաալիքի փոխանցմամբ, քաղաքական գործիչն այս մասին ասել է Ներկայացուցիչների պալատում՝ հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթիի հետ զրույցի ընթացքում:
Զրուցակիցները հստակեցրել են, որ նա «փոխանցել է» Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մասնակցությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հնչած պետության ղեկավարի խոսքերը: Բացի այդ, Մաքքարթին նույնպես «համաձայնել է, որ Թրամփն իր մեղքի բաժինն ունի տեղի ունեցած անկարգությունների համար»:
Ավելի վաղ մի շարք դեմոկրատ կոնգրեսականներ առաջարկ էին պատրաստել և տարածել՝ Վաշինգտոնում Կապիտոլիումի վրա հարձակումից հետո Թրամփին իմպիչմենթ հայտարարելու մասին: