«Պետք է ասեմ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում իրավիճակը շատ ավելի ծանր է, քան մեր երկրում։ Այնտեղ հիվանդությունները, ծանր դեպքերն անընդհատ աճում են, առողջապահական համակարգը չի հասցնում։ Մեր պարագայում, հիմք ընդունելով առկա համեմատաբար բարվոք համաճարակային իրավիճակը, որոշում կայացվեց երկարաձգել կարանտինը, հաշվի առնելով ամբողջ աշխարհում իրավիճակը և պոտենցիալ ռիսկը և որոշ մեղմացումներ են կատարվել»,- լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։