Thursday, 25 04 2024
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

Ադրբեջանում ռազմաբազայից, ինչպես նաև Մեղրիի միջանցքից զրկվելը խուճապի է մատնել Թուրքիային

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

 – Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Կա տեսակետ, որ Թուրքիան հայտնվել է հիստերիայի մեջ, իր տեղը չի գտնում, քանի որ իրենք վարել են պատերազմը, բայց հիմա սեղանի մոտ չեն: Ավելին, Ալիևն էլ հայտարարել է, որ թուրքական ռազմաբազա չի լինելու Ադրբեջանում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է տեղի ունենում, Թուրքիան զիջո՞ւմ է իր դիրքերը:

– Ըստ երևույթին, նախաձեռնությունը անցնում է Ռուսաստանին, իսկ թուրքերի հիստերիան անմիջականորեն կապված է ռազմաբազայի հնարավորությունից զրկվելու հետ: Սրանից մի քանի օր առաջ Չավուշօղլուն հայտարարել էր, որ կարող են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այսինքն՝ շահագրգռված են, որ Մեղրիի միջանցքը բացվի և գործի: Իսկ Հայաստանի վարչապետի խոսնակը, համենայնդեպս, ասաց, որ Մեղրիի միջանցքի հարց չի քննարկվելու, կամ չի եղել նման փաստաթուղթ: Այս հանգամանքն է նաև խուճապի մատնել Թուրքիային: Առաջինը ռազմաբազայից զրկվելն է տարածաշրջանում, երկրորդը՝ միջանցքից զրկվելու հարցն է:

– Կարծում եք՝ այս երկու թեմաները փակվա՞ծ կարելի է համարել:

– Երևի թե, հակառակ դեպքում խուճապի չպետք է մատնվեին: Ամեն ինչ նորմալ էր ընթանում իրենց համար, ըստ իրենց ցանկության, մանավանդ որ Պուտինը, 44-օրյա պատերազմի նախապատրաստական փուլից սկսած, սերտորեն համագործակցել էր Էրդողանի հետ, ընդ որում՝ ի վնաս Հայաստանի: Պատկերացրեք, Պուտինն իր լավագույն ընկերն է հռչակում մեկին, որը բացեիբաց հայտարարում է, որ պատերազմի մեջ է մտել 1915-ին երիտթուրքերի գծած պլատֆորմը վերջնական ավարտին հասցնելու մտադրությամբ: Այսինքն՝ Հայաստանին կրկնակի անգամ ցեղասպանության ենթարկելու մտադրության մասին է խոսքը: Եվ դրանով հանդերձ, այսպես կոչված Հայաստանի «դարավոր բարեկամ» և «փրկարար» Ռուսաստանի նախագահը նրան հռչակում է իր լավագույն ընկերը և դեռ մի բան էլ ավելացնում, որ Էրդողանն իր խոսքի տերն է: Դա առնվազն բարոյական չի, այսինքն՝ ոչ միայն անվայել է դաշնակից երկրին, այլ նաև բարոյական նկարագիր ունեցող առաջնորդի համար նույնպես անվայել է: Որովհետև այդ մտադրությունն ինքնին ցեղասպանությունների կանխարգելման և պատժման վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիային էլ է հակասում:

Ստացվում է, որ Թուրքիան չի՞ կարողանալու իրագործել իր պանթյուրքիստական ծրագրերը:

– Այդ պանթյուրքիստական ծրագրի առաջին փուլը, որպեսզի նա կարողանա իրագործել, Ադրբեջանում պետք է ամրապնդի իր ռազմաքաղաքական ներկայությունը: Այսինքն՝ առանց Նախիջևանից Մեղրիով Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ կապ հաստատելու չի կարող այդ ծրագիրն իրագործել: Իր նախնական ծրագիրը հետևյալն էր՝ Ադրբեջանում իր դիրքերն ամրապնդել, ապա ողջ Հարավային Կովկասը վերցնել իր ազդեցության տակ, ապա օգտագործելով Ադրբեջանը որպես ցատկահարթակ, ներթափանցել դեպի Միջին Ասիա: Դա հեռանկարային չէ, որովհետև Թուրքիայի տնտեսական, քաղաքական իրավիճակը նման հնարավորություն չի տալիս:

– Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի առաջարկը Հայաստանի հետ սահմանը բացելու վերաբերյալ: Որքանո՞վ է այն ազնիվ մղումներով արվում, որքանով՝ ձևական:

– Եթե մի պետության ղեկավար հայտարարում է, որ ինքը պատերազմին է մասնակցում 1915-ին երիտթուրքերի թողած գործը ավարտին հասցնելու մտադրությամբ, ինչպե՞ս կարելի է այդ պետության մտադրություններին անկեղծորեն հավատալ: Պարզապես մի տեսակ կոնֆետ է տալիս մեզ, որ Մեղրիի միջանցքի հարցում հանկարծ չառարկենք: Մյուս կողմից, եթե Թուրքիան շարունակում է շրջափակված պահել Հայաստանը, այդ դեպքում Մեղրիի միջանցքից ինքը ո՞նց պետք է օգտվեր: Մի տեսակ ինֆորմացիայի աղտոտվածությունն էլ շատ է»: Փաստորեն շատ բան մենք չգիտենք, և, չգիտես ինչու, ինձ թվում է՝ Փաշինյանն ինքն էլ շատ բաներ չգիտի: Սկսած 2020-ի հուլիսից, երբ թուրքերը հավաքագրել էին Սիրիայում տեղակայված ահաբեկիչներին՝ հակամարտության գոտի գործուղելու համար, Պուտինը համագործակցել է Էրդողանի հետ: Այսինքն՝ Թուրքիան, որ մեր ոխերիմ թշնամին է և չի էլ թաքցնում, որ ուզում է կրկնակի ցեղասպանության ենթարկել հայ ժողովրդին, Պուտինի կողմից այդ երկրի նախագահին իր լավագույն ընկեր հռչակելը նշանակում է, որ Ռուսաստանն էլ առնվազն մեր բարեկամը չի: Ի՞նչ է նշանակում ասել՝ Էրդողանը իր խոսքի տերն է: Այսինքն՝ ուզում էր ասել Էրդողանին՝ կրկնակի ցեղասպանության մի ենթարկիր հայ ժողովրդի՞ն: Այնպիսի տարօրինակ բաներ է ասում, ոնց որ մեր ժողովրդին ծաղրի Պուտինը, էլ չեմ խոսում ՌԴ Դաշնային խորհրդում, Պետդումայում ձևավորված մի ոհմակի մասին, որն անընդհատ վայնասուն էր բարձրացնում ընդդեմ Հայաստանի, կարծես ռուսական խորհրդարանը դարձնելով ոչ թե օրենսդիր մարմին, այլ Ռուսաստանում հայատյացության օրինականացման մարմին: Էլ չեմ խոսում ռուսական լրատվամիջոցների մասին, որոնց վիճակը շատ խայտառակ ու ավելի քան ստոր է: Օրինակ՝ Մարգարիտա Սիմոնյանն ասել էր, որ Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին Հայաստանը չի ողջունել, դրա համար Ռուսաստանն իրավունք ունի թքելու Հայաստանի վրա: Ու դա ասում է հեռուստատեսությամբ: Կամ Հայաստանի վարչապետին է վիրավորում: Դու կարող ես Փաշինյանին հավանել կամ չհավանել, բայց նա Հայաստանի վարչապետն է, իսկ դու վերցնում նրան «տվար, ես անվանում: Դա խուլիգանների լեքսիկոնին բնորոշ բառ է: Օրինակ՝ Մոսկվայում, այսպես կոչված, բարեկիրթ կանայք «տվարի» փոխարեն «կատերինա» բառն են նախընտրում օգտագործել: Այդպիսի լկտիությունները, կարծում եմ՝ մեր ժողովուրդը չի մոռանա, որովհետև ժողովուրդների հիշողությունն անջնջելի է: Ոնց որ մենք Հայոց մեծ եղեռնը չենք մոռացել, այս 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված ստորությունները նույնպես չենք մոռանում: Ես էլ կաշխատեմ նպաստել իմ հնարավորության սահմաններում, որ չմոռանանք:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում