Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 235 փախստական։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Այս ընթացքում Արցախ է վերադարձել ընդհանուր առմամբ 48 694 փախստական։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները։