Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գերիների հարցը չի լուծվել, քանի որ Փաշինյանին առաջարկել են պայմաններ, որոնց նա չի համաձայնվել

«Թե ինչպիսին կլինի 2021-ը, կախված է հենց քեզանից». Dargett ընկերությունը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ տարածելով այս ֆլեշմոբը:

«Նման ֆլեշմոբերի նպատակը տրամադրությունների փոփոխությունն է: Մենք բնական ընթացքում ենք, պարտություն ենք կրել, հսկայական կորուստներ ունենք, և սպասել, որ թեթև դուրս կգանք դրանից, իրատեսական չէ: Բայց ֆլեշմոբի ուղերձն այն է, որ պասիվ սպասելիքներն անիմաստ են, պետք է գործողությունների գնալ, և այն, ինչ ուզում ես ստանալ, դա քո գործողություններից է կախված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ առաջին գումարման պատգամավոր, Republica հյուրանոցի և Dargett գարեջրի Հովհաննես Դուրգարյանը՝ ընդգծելով, որ ուղերձի հիմնական իմաստն այն է, թե յուրաքանչյուրն ինչ է անելու այս տարի և ոչ թե սպասի, թե ինչպիսին է լինելու տարին:

Իսկ իբրև հասարակություն, արդյո՞ք մենք գիտենք՝ ինչ ենք անելու այս տարի, հաջորդ տարի, առաջիկա տարիներին, ձևակերպե՞լ ենք այն գաղափարները, որոնց շուրջ ուզում ենք համախմբվել: Այս հարցին ի պատասխան՝ Դուրգարյանը նշեց, որ իր կարծիքով այդ գաղափարները Սահմանադրության մեջ են ձևակերպված, և դրանք անընդհատ չեն փոխվում: «Մենք ուզում ենք լինել սուվերեն, արդար, ուզում ենք լինել գնահատված, ապրել բարեկեցիկ, ուզում ենք, որ լինի արդարադատություն: Սրանք են այն հիմնարար ձգտումները, որ ցանկացած հասարակություն ունի:

Անցած տարվա դժբախտոթյունները կարծես մի նոր թափ հաղորդեցին ազգային, պետական ձգտումներին, որովհետև այն, ինչը ամենակարևորն է ցանկացած ժողովրդի համար, այսինքն՝ անվտանգությունը, մենք բաց էինք թողել:

Տեսականորեն կար գիտակցում, որ կարող է պատերազմ լինել, բայց դա հասարակությունը չէր ընկալում որպես կարևոր ռիսկ, որից պետք է ակտիվ պաշտպանվել և նվազագույնի հասցենլ այդ ռիսկը: Պատերազմը բացառելու, խաղաղ գոյակցությունը պահպանելու ձգտումը, կարծում եմ, առաջիկա տարիներին ավելի մեծ կլինի, քան նախորդ տարիներին»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մանիպուլյացիաների քանակը շատ-շատ է քաղաքականության մեջ, հասարակությանը փորձում են կերակրել սին խոստումներով՝ հասնելով կարճաժամկետ «քաղաքական սիմպատիաների»: «Բայց Կեղծ գաղափարների շուրջ մարդկանց համախմբման միտումը գնալով նվազում է,- նշեց դուրգարյանը: -Մարդիկ սթափել են: Հիմա դատարկ խոստումներով մարդկանց մոբիլիզացնելու հնարավորությունն այլևս չկա»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում