ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն պատրաստվում է վերջին այցը կատարել ՆԱՏՕ`գործող նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթի ենթարկելու կոչերի ֆոնին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ գերատեսչության ղեկավարի ուղևորությունը Բրյուսել նախատեսված է չորեքշաբթի, հունվարի 13-ին:
Այցի շրջանակներում Փոմպեոն հանդիպումներ կունենա Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի և Բելգիայի արտգործնախարար Սոֆի Վիլմեսի հետ:
Պոմպեոն ընդգծելու է անդրատլանտյան գործընկերության և անդրատլանտյան համայնքի անվտանգության ապահովման գործում ՆԱՏՕ-ի շարունակական հաջողությունների կարևորությունը», – ընդգծել են Պետդեպարտամենտում:
Բացի այդ, ըստ գերատեսչության հայտարարության, պետքարտուղարը մատնանշելու է անվտանգության ոլորտում նոր մարտահրավերներին հարմարվելու կարևորությունը: