Թուրքիայում հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչի մասերի արտադրությունը կշարունակի կրճատվել 2021 և 2022 թվականներին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Թոմաս Քեմփբելը։
«F-35 ծրագրում Թուրքիայի կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ փոփոխություններ չկան: Թուրքիայի անդամակցությունը F-35 ծրագրին կասեցվել է», – ասել է նա:
Նշվում է, որ մասերի մեծ մասի արտադրությունը այլ երկրներ է տեղափոխվել 2020 թվականին, և այն կշարունակի կրճատվել 2021 և 2022 թվականներին: