ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը Կուբան ներառում է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում:
Համապատասխան որոշումը կհանգեցնի այս երկրի իշխանությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցների ավտոմատ կիրառմանը և դժվարություններ կստեղծի ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի համար՝ Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: