
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, հաղորդում է The New York Times-ը:
Պատվաստումը կկատարվի հունվարի 11-ին՝ լրագրողների ներկայությամբ: Ներարկման ճշգրիտ ժամանակը դեռ անհայտ է:
78-ամյա քաղաքական գործիչը Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է դեկտեմբերի 21-ին: Նա առաջին անգամ էլ է պատվաստվել հրապարակավ՝ ամերիկացիներին խրախուսելու նպատակով:
Միացյալ Նահանգներն աշխարհում առաջին երկիրն է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի քանակով: Վերջին տվյալների համաձայն, վարակը հաստատվել է երկրի 22.4 միլիոն բնակչի մոտ: