Հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ եռակողղմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմ Պուտինի մասնակցությամբ: Որոշ մանրամասներ ստանալու համար «Առաջին լրատվական»-ը օնլայն տեսակապով զրուցել է Մոսկվայում աշխատող մեր գործընկեր, լրագրող Ռոման Բաղդասարյանի հետ:
Ռուսական լրատվամիջոցները նախօրեին տարածեցին տեղեկատվություն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ: Ռոման Բաղդասարյանի հավաստմամբ՝ դա ապատեղեկատվություն էր:
«Ռուսաստանահայ բոլոր օլիգարխներին հետաքրքրում են իրենց բիզնես շահերը և ոչ Հայաստանը»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտաարել էր, որ տեղի երեք միլիոնանոց հայ համայնքը սպասում է ոչ թե Փաշինյանի այցին Մոսկվա, այլ Փաշինյանի հրաժարականին: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Բաղդասարյանը նշեց. «Ես հայ ժողովրդի կողմնակիցն եմ, և ոչ թե որևէ քաղաքական ուժի կամ կազմակերպության: Այն, ինչ հայտարարել է Արա Աբրահամյանը, իրականության հետ կապ չունի: Որևէ մեկը իրավունք չունի խոսել ռուսաստանաբնակ բոլոր հայերի անունից: Ռուսաստանաբնակ հայերի 90 տոկոսը ոչ մի քաղաքական ուժի և կազմակերպության չի հարում, ավելին, նրանց մեծ մասը Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի օրոք են ստիպված եղել լքել Հայաստանը և Արցախը, և լավ օրից չէ, որ այսօր ՌԴ-ում են բնակվում»:
Մանրամասն՝ տեսանյութում: