Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել հունվարի 16-ից չմեղմացնել սահմանափակումները, որոնք նոյեմբերի 28-ից երկրում մտցվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Արգելքները կգործեն մինչեւ փետրվարի 1-ը, հունվարի 11-ին կայացած ճեպազրույցում հայտնել է հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ վարչապետին կից միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:
«Մենք ցանկանում ենք մինչեւ փետրվարի 1-ը պահպանել կետային սահմանափակումների ռեժիմը: Մեր խնդիրն է մինչեւ փետրվարի 1-ն այդ երկու-երեք շաբաթն օգտագործել բիզնեսի հետ ակտիվորեն շփվելու համար: Մենք հուսով ենք, որ փետրվարի 1-ից կսկսվի անվտանգ շրջանը, եւ մենք կկարողանանք սկսել սահմանափակումների վերացումը»,- ասել է Տուռնավան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: