Իտալիան պատրաստվում է մամուլի կողմից «դարի դատավարություն» կոչված կամ, ինչպես գրում են այլ լրատվամիջոցներ, մաֆիայի գործով «Maxi Trial»-ին: Այս շաբաթ սկսվելու է Իտալիայի ամենաազդեցիկ մաֆիոզ խմբավորման՝ «Նդրանգետա»-ի անդամների դատավարությունը: Մեղադրվում են այս խմբավորման 355 անդամներ, գրում է AFP-ն: Լսվելու են մեղադրող կողմի ավելի քան 900 վկաների ցուցմունքներ: Ներգրավված է 400 փաստաբան: