Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և արգենտինական «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարող է համալրել «Ռիվեր Փլեյթ»-ի շարքերը:
Այս մասին գրում են արգենտինական ԶԼՄ-ները: «Ռիվեր Փլեյթ»-ը փոխարինող է փնտրում իր հարձակվող Լուկաս Պրատոյի համար, այդ իսկ պատճառով հետաքրքրված է Բալեկյանի ծառայություններով:
Ավելի վաղ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և արգենտինական «Ուրական»-ի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը հաստատել է լուրերն այն մասին, որ «Միլան»-ից կապվել են իր հետ: Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս 2018 թվականից: