Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իտալական էֆեկտը. Ուշագրավ փաստեր Հենրիխ Մխիթարյանի մասին

Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում երեկ «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Ինտերին»: Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում հաշիվը բացեցին մայրաքաղաքային թիմի ֆուտբոլիստները: Ստանալով Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը՝ 17-րդ րոպեին աչքի ընկավ Պելեգրինիին: Երկրորդ կեսում, սակայն, «Ինտերը» ոչ միայն վերականգնեց հաշվի հավասարությունը, այլև առաջ անցավ: Նախ՝ գոլ խփեց Սկիրինիարին, հետո էլ աչքի ընկավ Հակիմին: Խաղավարտին մոտ, սակայն, «Ռոման» կարողացավ խուսափել պարտությունից Մանչինիի գնդակի շնորհիվ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս տուրից հետո «Ռոման» մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 34 միավոր: «Ինտերը» 37 միավորով 2-րդն է, իսկ առաջատարը 40 միավորով «Միլանն» է: Հեղինակավոր Whoscored պարբերականի վարկածով՝ Մխիթարյանն այս մրցավեճում արժանացել է միջինից բարձր՝ 6.9 գնահատականի։ Ամենաբարձր՝ 8.1 գնահատական ստացել է առաջին գոլի հեղինակ Պելեգրինին։ «Ռոմայի» երկրորդ գոլի հեղինակ Մանչինին էլ արժանացել է 7.4 գնահատականի։ Բացի գոլերի հեղինակներից՝ Մխիթարյանից ավելի բարձր միավոր է ստացել միայն կիսապաշտպան Վիլլարը՝ 7.4։

Վերլուծելով «Ռոմայի» երեկվա խաղը՝ կարող ենք ասել, որ պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկայի թիմը ցուցադրեց ոչ բալանսավորված և ինչ-որ տեղ թափթփված ֆուտբոլ։ Այո, «Ռոմայի» գրոհները սուր էին, բայց խաղային օղակների միջև համագործակցությունն այն չէր։ Խնդիրներ ծագում էին հատկապես «Ռոմայի» պաշտպանության կենտրոնում։ Օդային մենամարտերում «Ռոմայի» պաշտպանները զիջում էին հատկապես «Ինտերի» հարձակման առաջատար Լուկակուին։ Հատկանշական է, որ «Ինտերը» հաշիվը հավասարեցրեց հենց օդային պայքարում «Ռոմայի» պաշտպանների կոպիտ սխալի պատճառով։

Այո, «Ռոման» այս պահին երրորդն է Ա սերիայում, բայց ասել, որ այս թիմն ի զորու է պայքարել չեմպիոնի կոչման համար՝ ճիշտ չի լինի։ Ընթացիկ մրցաշրջանում քիչ չեն հանդիպումները, երբ Ֆոնսեկայի ֆուտբոլիստները ցուցադրել են թույլ ֆուտբոլ։ Կարճ ասած՝ «Ռոմայի» խաղում պակասում է կայունությունը, իսկ խաղային արդյունավետ մոդելը դեռևս վերջնականապես ձևավորված չէ։

Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա մեր ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում ստանձնել է թիմի առաջատարի դերը։ Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի՝ հայ կիսապաշտպանն առանց կաշկանդվելու իր վրա է վերցնում խաղը՝ հետևից տանելով խաղընկերներին։ Գրեթե բոլոր հանդիպումներում Մխիթարյանն իր անմիջական մասնակցությունն է ունենում դրական արդյունքներում և գործողություններում։ Այսօր իսկապես դժվար է պատկերացնել «Ռոման» առանց Հայաստանի ազգային հավաքականի ավագի։

Նույն WhoScored պարբերականը, բարձր գնահատելով Մխիթարյանի խաղը, ուշագրավ զուգահեռ է անցկացրել Մխիթարյանի՝ Պրեմիեր լիգայում և Ա սերիայում ելույթների միջև։ Նշենք, որ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը 17 հանդիպումներում խփել է 8 և դարձել նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Եվ այսպես, պարբերականը երեկվա հանդիպումից հետո հաշվարկել է այդ առաջնություններում Մխիթարյանի կատարած ընդհանուր գոլային փոխանցումների քանակը:

Եվ այսպես. հայ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Արսենալում» ընդհանուր առմամբ 78 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում։ Այդ 78 հանդիպումներում նա դարձել է ընդամենը 14 գոլային փոխանցման հեղինակ: Իսկ ահա «Ռոմայի» կազմում Ա սերիայում մասնակցած 39 հանդիպումներում արդեն իսկ կատարել է 13 գոլային փոխանցում: Մխիթարյանն Իտալիայի նախորդ առաջնությունում կատարել էր 5 արդյունավետ փոխանցում: Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են։

Իտալիայում Մխիթարյանը ցուցադրում է այն ֆուտբոլը, որին սպասում էինք։ Ավելի ստույգ՝ նա խաղադաշտում օգտագործում է իր պոտենցիալի զգալի մասը։ Ընդունենք, որ Մխիթարյանի բացառիկ արագությունը ցայտուն կերպով աչքի չընկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Մասնավորապես, մի շարք այլ գործոններ թույլ չտվեցին, որ հայ ֆուտբոլիստը գործի դնի իրական ներուժը: Ի տարբերություն Ժոզե Մոուրինյոյի կամ Ունայ Էմերիի՝ Պաուլու Ֆոնսեկան Մխիթարյանից փորձում է քաղել արդյունավետության ողջ արսենալը:

Մրցաշրջանի սկզբից «Ռոմայի» երկրպագուները սոցիալական ցանցերում պահանջում էին, որ ակումբի ղեկավարությունը երկարաժամկետ պայմանագիր կնքի Հենրիխ Մխիթարյանի հետ: Նախօրեին իտալական մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել, որ մոտ ապագայում Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում