Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է WhatsApp հավելվածից, գրել է Bloomberg-ը՝ հղում անելով քաղաքական գործչի մամուլի ծառայությանը:
Նման որոշում է ընդունվել, քանի որ մեսենջերը փոխել է գաղտնիության քաղաքականությունը:
Այժմ թուրքական վարչակազմը բոլոր չատերը կտեղափոխի BiP հավելված, որը պատկանում է Turkcell Iletisim Hizmetleri AS-ին:
Ավելի վաղ WhatsApp-ն իր օգտատերերին պարտավորեցրել էր տեղեկատվությունը տարածել Facebook-ում: