Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նոր տարվա առանցքային մարտահրավերներից մեկը. անկումը կասեցնելը այլևս քիչ է

Հայաստանի տնտեսությունը 2020 թվականն ամփոփում է 7-8 տոկոս տնտեսական անկման ցուցանիշով: Հստակ ցուցանիշը դեռևս չի հրապարակվել, սակայն թե՛ փորձագետները, թե՛ նաև պաշտոնյաները մասնավոր զրույցներում խոսում են հենց այդ դիապազոնում անկման մասին:

Այն, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքը իր վրա զգացող և, ի լրումն դրա, դաժան պատերազմի տակ մնացած տնտեսությունը ունենալու էր անկում՝ անսպասելի չէ, և անսպասելի չէ նաև անկման ցուցանիշը: Ավելին, նույնիսկ գուցե զարմանալի է, որ կա միանիշ անկում, ոչ թե երկնիշ, ինչպես 2009 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի 14 տոկոս անկումն էր: Միաժամանակ, սակայն, Հայաստանի տնտեսության համար կորոնավիրուսային և, առավել ևս, պատերազմական ծանրագույն տարվա հետևանքը, ըստ փորձագետների, ավելի զգացնել կտա արդեն 2021 թվականին: Այդ իմաստով 2020-ի 7-8 տոկոս անկումը անկասկած վերջը չէ: Դա այն պարագայում, երբ Հայաստանի համար հրամայական է ոչ միայն անկումը կասեցնելը, այլև առավելագույնս արագ տնտեսական վերականգնման ռեժիմի անցնելը:

Դժբախտաբար, ներկայիս իրավիճակը թույլ չի տալիս նշմարել, որ իրադարձությունների զարգացումը ունի այդպիսի հավանականություն: Հայաստանում շարունակվում է ներքաղաքական անորոշությունը, և այն թերևս ունի ավելի շուտ խորանալու, քան հանգուցալուծվելու միտում: Առավել ևս, որ 2021 թվականը վարչապետի մակարդակով նախանշվել է որպես ընտրական տարի՝ խորհրդարանի արտահերթ ընտրության:

Մյուս կողմից՝ այդ հանգամանքը, գոնե կառավարության համար, թերևս պետք է լինի լրացուցիչ խթան, որպեսզի ապահովվի տնտեսական շարժ և վերականգնման միտում՝ ընտրական տարում հանրային վստահության առավել մեծ անկում թույլ չտալու համար: Իր հերթին, սակայն, պարզ չէ, թե կառավարությունն ինչ աղբյուրների հաշվին պետք է ապահովի վերականգնումը, եթե այն պահանջելու է խոշոր ներդրումներ: Պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հանդիպում ունեցավ խոշոր գործարարների հետ, բայց այդ հանդիպումների արդյունքում որևէ կոնկրետ ներդրումային պայմանավորվածության մասին հայտարարված չէ:

Միաժամանակ, Հայաստանի համար ներդրումային մյուս աղբյուրը Սփյուռքն է: Այստեղ պատկերը միարժեք չէ: Հայտնի է, որ ռուսաստանցի խոշոր հայ կապիտալիստները առավելապես տրամադրված են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տիրույթում, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ նրանք ներդրումային առումով չեն լինի ակտիվ, կամ այդ ակտիվությունը կկապակցեն իրենց համար նախընտրելի քաղաքական հեռանկարների իրատեսականությանը: Ինչ վերաբերում է արևմտյան Սփյուռքին, ապա այստեղ էլ մեծ հաշվով խոշոր կապիտալիսների մոտ կա քաղաքականացվածություն՝ այն իմաստով, որ նրանց մի ստվար մաս Հայաստանի իշխանությանն ընդդիմադիր ՀՅԴ համակիրներ կամ անդամներ են: Մեծ հաշվով, Սփյուռքից ներդրումային առատությունն այդ իմաստով չունի մեծ հավանականություն:

Մյուս աղբյուրը մնում են վարկային միջոցները, որոնք կավելացնեն պետական պարտքը: Մեկ այլ ուղղություն կարող է դիտարկվել Ռուսաստանը, եթե իհարկե կայացվի քաղաքական համաձայնություն: Այստեղ, սակայն, կա բավականին նուրբ մի հանգամանք: Ռուսական ներդրումների հարցը թերևս էապես շաղկապված կարող է լինել նոյեմբերի 9-ի համաձայնագրին առնչվող  ռուսական շահագրգռությունների հետ: Իսկ դրանք իրենց հերթին Հայաստանի համար կարող են պարունակել, մեղմ ասած, մտահոգիչ իրողություններ՝ կապված թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական համակեցության պլանների հետ, որոնցում կարող են հարվածի տակ հայտնվել ռեգիոնալ հայկական ռազմաքաղաքական իրավունքներ: Այդ գնով ներդրումները Հայաստանի համար կունենան ոչ թե զարգացման, այլ «թմրեցման» նշանակություն:

Ըստ էության, Հայաստանի համար գործնականում որակապես և ռազմավարական իմաստով անայլընտրանք է համահայկական ներուժի մոբիլիզացիան և դրա ներդրումային կապիտալիզացիան հայկական տնտեսության և ըստ այդմ նաև սուբյեկտության վերականգնման համատեքստում: Այստեղ, սակայն, հիմնարար նշանակություն է ունենալու ներհասարակական-ներքաղաքական մթնոլորտը, որը առայժմ բոլորովին հակառակ տրամաբանության մեջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում