Monday, 26 09 2022
Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ
Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ին
Վրաստանի մաքսային անցակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի
19:20
Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների հետախուզությունների ղեկավարների հանդիպումը
19:10
Զելենսկին աշխարհի ամենաազդեցիկ հրեան է
Փաստ է՝ ՀՀ երեք նախագահները պետության անվտանգության և շահի շուրջ չեն եկել կոնսենսուսի
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին
Ղրղզստանը եւ Տաջիկստանը պայմանավորվել են տեղափոխել ծանր տեխնիկան սահմանից
Բաքվի տեռորը ՌԴ քաղաքականության լրացումն է ռեգիոնում՝ Հայաստանի հանդեպ
«Ուկրաինայի հակամարտությունը պետք է արդար ավարտվի Կիևի համար». Չավուշօղլու
Ադրբեջանական ագրեսիան բացասական ազդեցություն ունեցավ նաև ՏԻՄ ընտրությունների վրա
18:20
Բեռլուսկոնին կարող է դառնալ Իտալիայի սենատի նախագահ
Սահմանամերձ համայնքներում անորոշությունը մեծ է․ իրադրությունը ներկայացնում է Ժիրայր Ոսկանյանը
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարում է Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու մասին
18:10
ԱՄՆ-ը համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային զենքի ստանդարտներին AUKUS-ի համապատասխանության հարցով
Արտառոց է և անպատշաճ. Գագիկ Ծառուկյանի քե՞ն, թե՞ հավակնություն
Թող հրեական համայնքը շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը. ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը Ռոշ Հաշանայի առթիվ
17:50
Շոլցը վարակվել է կորոնավիրուսով
Հուսեին Յըլդըրըմը և Աթիլլա Չիչեքը փետրվարի 23-ից գտնվել են ազատության մեջ. Հանրային պաշտպանի գրասենյակից մանրամասներ ներկայացրեցին
Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարարը
Զորքերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ նրանք գտնվում էին մինչև ռազմական գործողություններն սկսվելը. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կհանդիպի Իրանի ատոմային գերատեսչության ղեկավարի հետ
Տիգրան Խաչատրյանը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին առնչվող հարցեր
Այս պահից ի վեր Հայաստանը պետք է ճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը․ Արման Բաբաջանյան
Բիշքեկը եւ Դուշանբեն կարագացնեն սահմանի ընդհանուր հատվածի նկարագրման գործընթացը
ՀԱՊԿ-ը ական է, եկել ենք կառավարությանը տեղյակ պահելու և ականազերծելու
17:10
25 մլն ԱՄՆ դոլար` մասնավոր հատվածին աջակցելու համար
Հայաստանը գոյաբանական սպառնալիքին դիմագրավելու երեք գործիք ունի․ Մեհրաբյան
17:07
Կամք՝ վերագտած կյանքն ապրելու համար
Իշխանությունը ռիսկերը կառավարելու համար է․ անվտանգության նոր բարձիկներ են պետք

Համբալների ու հարիֆների մեր երկիրը

Շվեդիայի վարչապետի որդին աշխատանքի է անցել McDonald’s-ի ցանցում և համբուրգերներ է վաճառելու հաճախորդներին: Այս տեղեկությունն արտասահմանյան լրահոսում, ըստ էության, սովորականի պես մի բան է, որովհետև քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն նման իրողությունները դարձել են օրինաչափության պես մի բան:

Ժամանակակից, քաղաքակիրթ աշխարհում էլիտաները ձգտում են դեպի շարքային քաղաքացու կյանք, թագավորական ընտանիքները հարսնացուներ են ընտրում շարքային ընտանիքներից, վարչապետերի որդիները համբուրգերներ են պատրաստում, արքայազնները մեկնում են ռազմական գործողությունների վայրեր և ծառայության անցնում այնտեղ: Հայաստանում այդ իրողությունները խելահեղության պես կընկալվեն, որովհետև Հայաստանում իրավիճակը տրամագծորեն հակառակն է:

Այստեղ էլիտա կոչվածն ամեն ինչ անում է շարքային քաղաքացիներից ավելի ու ավելի առանձնանալու համար` քաղաքացիներին դիտելով ընդամենը իրենց կալվածքների ծառաներ` լինի դա գյուղում, թե քաղաքում: Այստեղ էլիտարները իրար հետ են ապրում, իրար մեջ ամուսնանում, իրար հետ հանգստանում: Շարքային քաղաքացին, հայաստանյան շարքային էլիտարների համար ուղղակի համբալ է, որին մեծահոգաբար կերակրում են` իրենց կարծիքով, իրենց մտածողությամբ, իրենց պատկերացումներով:

Դրա համար էլ Հայաստանում որևէ պաշտոնյայի որդի եթե համբուրգեր է սարքում, ապա միայն իրեն ինչ-որ բանում հակաճառած, չենթարկված կամ անզգուշորեն իրեն չպատված քաղաքացուց: Հիշենք, թե ինչքան պատմությունների մեջ են ընկել Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկի որդիները, ինչքան պատմությունների մեջ են ընկել Հովիկ Աբրահամյանի որդիներն ու եղբորորդիները, գեներալ Մանվելի որդիները ու այլ պաշտոնյաների և գեներալների որդիներ, որոնք թքած ունեն շարքային քաղաքացիների վրա, որովհետև իրենց այդպես են կրթել ու դաստիարակել նորահայտ էլիտայի պերճանքը դարձած հայրերը:

Շվեդիայի վարչապետն ու նրա որդին, ըստ հայաստանյան էլիտար հայրերի և որդիների, պարզապես շարքային հարիֆ են, դրա համար էլ համբուրգեր են վաճառելու: Նրանք կյանքից բան չեն հասկանում, նրանք արժանի չեն վայելել կյանքը` ըստ հայաստանյան էլիտա կոչվածի մտածողության: Եվ այդ կոնտրաստի պայմաններում առավել քան ակնհայտ է, թե որքան դեգրադացված է հայաստանյան միջավայրը հատկապես համաշխարհային միտումների ֆոնին, թե որքան աղետալի է արժեհամակարգային այն բովանդակությունը, որ ընկած է հայաստանյան արդի միջավայրի հիմքում: Ու հասկանալի է դառնում, որ իրականում ճոռոմ խոսքերի և հուզախռով եվրոպականության հետևում թաքնված է էլիտար վայրենին, որ վայրենու թերևս առավել վտանգավոր տեսակն է, առավել հավակնոտ տեսակն է: Բայց հույսը և լույսը թունելի վերջի, թերևս, այն է միայն, որ Հայաստանում վերջին տարիներին սկսել է հավակնոտ լինել նաև քաղաքացի տեսակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում