Իսպանիայում ձյան առատ տեղումների զոհ է դարձել չորս մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ֆիլոմենա փոթորիկը, որը ձյուն, անձրև և ուժեղ քամի էր բերել Պիրենեյան թերակղզի, առնվազն չորս մարդու կյանք խլեց:
Անդալուսիայում մի զույգի մեքենան գետը քշել տարել է։ Մի տղամարդու հանել են ձյան տակից: Մի անօթևան էլ մահացել է Սարագոսա նահանգում:
Տարերքի պատճառով հունվարի 9-ին Մադրիդը ամբողջովին կաթվածահար է եղել: Ցամաքային և օդային տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է:
Մոտ օրերս տարածաշրջանում կրկին ջերմաստիճանի անկում է սպասվում: