Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Մեծ Բրիտանիան ցանկանում է գնել նոր անօդաչու թռչող սարքեր․ The Guardian (Մեծ Բրիտանիա)

Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կսկսի իրականացնել անօդաչու թռչող սարքերի գնման նոր ծրագիր՝ մահաբեր սպառազինությամբ: Գնումների հարցը բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Հայաստանին հաղթած Ադրբեջանի կողմից այս տեխնիկայի օգտագործման ոչ միանշանակ արձագանքման ազդեցության ներքո:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կարծում են, որ վեցշաբաթյա աշնանային պատերազմի ընթացքում ավելի էժան թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը վճռորոշ դեր խաղաց հայկական զորքերի պարտության մեջ և ստիպեց նրանց զիջել տարածքների նկատմամբ վերահսկողությունը այդ վիճահարույց կովկասյան տարածաշրջանում:

Պաշտպանության նախարարության աղբյուրները հավելել են, որ 2021-ի սկզբին հրապարակվող առաջիկա հինգ տարիների պաշտպանական ռազմավարության շրջանակներում Մեծ Բրիտանիան ցանկանում է գնել ավելի էժան անօդաչու թռչող սարքեր՝ չնայած մահաբեր ԱԹՍ-ների տարածման վտանգավորության մասին նախազգուշացումներին:

Ավելի վաղ՝ այս ամիս, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ թուրքական TB2 անօդաչու թռչող սարքերը օրինակ են այն բանի, թե ինչպես են այլ երկրներ այժմ «դրսևորում նախաձեռնություն և առաջնորդում են»:

Նա ավելացրել է, որ «անօդաչու թռչող սարքերի օգտագործման հաշվին ոչնչացվել են զրահատեխնիկայի հարյուրավոր միավորներ և նույնիսկ ՀՕՊ համակարգեր», չնայած կան տեսանյութեր, որոնք վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում անօդաչու սարքերի հարվածներից զոհվել են նաև մեծ թվով մարդիկ:

 

Հոկտեմբերի կեսերին Clash Report-ի էջում, Թուրքիայի զինված ուժերի հետ կապված Twitter-ի և Telegram-ի օգտահաշիվներում հայտնվեց մի սև-սպիտակ տեսանյութ, որում, դատելով ամեն ինչից, ցույց էին տրվում TB2-ներ, որոնք հարվածներ էին հասցնում հայկական զորքերի դիրքերին ուռա-հայրենասիրական երաժշտության ֆոնին:

Հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված մեկ այլ տեսանյութում ցույց է տրվում, թե ինչպես են TB2 անօդաչուները ընտրում հայկական զորքերի դիրքերը որպես թիրախ և փոխանցում դրանց կոորդինատները դրսից մահաբեր հրթիռային հարվածներ հասցնելու համար:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Baykar Makina ընկերության կողմից արտադրված TB2 անօդաչուների մեկ միավորը արժե ընդամենը 1-2 միլիոն դոլար: Դա շատ ավելի քիչ է, քան մոտ 20 միլիոն դոլարը հաջորդ սերնդի Protector բարձրակարգ 16 անօդաչու թռչող սարքերից յուրաքանչյուրի համար, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պետք է վճարի ամերիկյան General Atomics ընկերությանը:

TB2 անօդաչուներն ունեն թռիչքի շատ ավելի քիչ հեռահարություն՝ մինչև 150 կիլոմետր, բայց կարող են օդում մնալ մինչև 24 ժամ: Քանի որ դրանք ավելի էժան են, բանակը կարող է իրեն թույլ տալ որոշ ԱԹՍ-ներ կորցնել մարտերում:

Թուրքական TB2 անօդաչուների օգտագործման արդյունքում տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը արագորեն փոխվում է: Դրանք ակտիվորեն օգտագործվում են հարվածներ հասցնելու համար քրդական ընդդիմության կազմավորումներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, ինչպես նաև Լիբիայում, որտեղ քաղաքացիական պատերազմ է:

Ամռանը՝ հակամարտության նախաշեմին, Ադրբեջանը Թուրքիայից գնեց TB2 ԱԹՍ-ներ (ըստ որոշ գնահատականների՝ 20-25 միավոր) և դրանք գործարկեց այնքան արագ և արդյունավետ, որ, շատերի կարծիքով, դրանք կառավարում էին թուրք օդաչուները: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում թվային գովազդային վահանակների վրա ցուցադրվել են նաև անօդաչու թռչող սարքերի կողմից հայկական ռազմական տեխնիկային հարվածներ հասցնելու տեսակադրեր:

«Դրանում կա քարոզչության մի կարևոր բաղադրիչ,- ասում է Ռոբ Լին՝ Լոնդոնի Քինգի քոլեջի ռազմական հետազոտությունների ամբիոնի դոկտորանտը, ով ուշադրությամբ հետևել է հակամարտությանը:- Անկախ աղբյուրներից ստացված քիչ տեղեկատվության պայմաններում դա օգնեց Ադրբեջանի կառավարությանը վերահսկելու փաստերի շարադրմանը»:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ երկու կողմերի միջև ստորագրվեց հրադադար: Ադրբեջանը պահպանեց նվաճած տարածքը, իսկ Հայաստանը ստիպված էր դուրս գալ Լեռնային Ղարաբաղին հարակից իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից:

Երկու կողմից զոհվել են շուրջ 5000 զինծառայողներ, իսկ Oryx բլոգի վերլուծաբանները, հիմնվելով հանրությանը հասանելի լուսանկարների և տեսանյութերի վրա, հաշվել են, որ Հայաստանը կորցրել է 224 տանկ, իսկ Ադրբեջանը՝ 36: «Ադրբեջանցիների կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումը վճռորոշ դեր է խաղացել»,- ասում է պրոֆեսոր Մայքլ Քլարկը (Պաշտպանական հետազոտությունների թագավորական ​​ինստիտուտի (Rusi) ռազմական հետազոտական ​​կենտրոնի հեղինակավոր գիտաշխատող):

Մի քանի TB2 անօդաչուներ ոչնչացվել են հայկական զորքերի կողմից, ինչի հետևանքով պարզ է դարձել, թե Baykar ընկերությունը ինչի հաշվին կարող էր արտադրել այս համեմատաբար էժան ԱԹՍ-ները: Նոյեմբերին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից հրապարակված զեկույցում կան մասերի և հանգույցների լուսանկարներ, որոնք օգտագործվել են խոցված անօդաչուների արտադրության մեջ՝ ներառյալ ամերիկյան Garmin նավիգացիոն համակարգը:

Garmin ընկերությունը հայտարարել է, որ իր արտադրանքը «նախատեսված չէ ռազմական օգտագործման համար», և ավելացրել, որ իր դիլերների հետ բանակցություններ է վարում դադարեցնելու նավիգացիոն համակարգերի մատակարարումները Baykar ընկերությանը: Հոկտեմբերին Կանադան նույնպես դադարեցրել է Օնտարիոյում գտնվող Wescam ընկերության (L3Harris ամերիկյան ֆիրմայի դուստր ձեռնարկություն) կողմից արտադրվող օպտիկա-էլեկտրոնային համակարգերի համալրման վաճառքը Թուրքիային՝ այն բանից հետո, երբ դրանք հայտնաբերվեցին TB2 խոցված անօդաչու թռչող սարքում:

Զեկույցում նաև թվարկվում է երկու բաղադրիչ՝ հավանաբար բրիտանական արտադրության. վառելիքի պոմպը, որը արտադրվել է Հեմփշիրում գտնվող Andair ընկերության կողմից՝ հստակորեն նշված ընկերության անվանումով, և ռազմամթերքի հավաքման և արձակման համակարգը, որն առաջին անգամ մշակվել է Մեծ Բրիտանիայում L3Harris-ի մեկ այլ դուստր ձեռնարկության՝ Բրայթոնում տեղակայված EDO MBM Technology ընկերության կողմից, չնայած Baykar ընկերությունը հայտարարում էր, որ այդ ժամանակից մշակել է համակարգի իր սեփական մոդելը:

Մեկնաբանությունների մասին հարցմանը Endear-ը չի պատասխանել:

Մեծ Բրիտանիան հետևում է 1992-ին ներմուծված զենքի մատակարարման էմբարգոյի պայմաններին բոլոր այն զենքերի նկատմամբ, որոնք կարող էին օգտագործվել Լեռնային Ղարաբաղում: Հայկական կողմի պատրաստած զեկույցում հիշատակված բաղադրիչների մասին կոնկրետ հարցին Միջազգային առևտրի դեպարտամենտը պատասխանել է. «Մենք չենք տվել լիցենզիա, որը կհակասեր զենքի մատակարարումների էմբարգոյի պայմաններին»:

Փորձագետներից մեկի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի գնման Մեծ Բրիտանիայի ծրագրերը կօրինականացնեն այն տեխնիկան, որը կարող է նպաստել վիճելի տարածքներում հակամարտությունների թեժացմանը: Քրիս Քոուլսը՝ Drone Wars UK ոչ կառավարական կազմակերպության տնօրենը, ասել է. «Հասարակական կազմակերպությունները արդեն երկար ժամանակ է, ինչ նախազգուշացնում էին՝ քանի որ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է նվազեցնել պատերազմ վարելու ծախսերը, նրանք, ամենայն հավանականությամբ, կնպաստեն հարևան պետությունների միջև այդպիսի կատաղի, արյունալի հակամարտությունների հրահրմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում