NASA-ի և Եվրոպական տիեզերական գործակալության գիտնականները որոշել են ուրախացնել Երկրի բնակիչներին և տարին սկսել գեղեցիկ լուսանկարներով:
Նրանք հրապարակեցին Հաբլ աստղադիտակից արված շքեղ լուսանկարներ: Այնտեղ շատ հազվադեպ երևույթ է նկատվում՝ գալակտիկաների միաձուլում: Այս իրադարձությունը առանցքային է ինչպես նոր գալակտիկաների, այնպես էլ նոր աստղերի և դրանց համակարգերի ձևավորման համար:
Միաձուլման մեխանիզմն ուսումնասիրելու հնարավորությունը գիտնականներին թույլ կտա պարզել, թե ֆիզիկական որ ծայրահեղ պայմաններում է մեր գալակտիկան՝ Ծիր Կաթինը, անհետացման վտանգի ենթակա:
Նշվում է, որ պայթող գալակտիկաների աստղերը հարյուր հազարավոր անգամներ ավելի պայծառ են, քան մեր արևը: Դրանք առաջացնում են հսկայական բռնկումներ: Եվ սա Հաբլ աստղադիտակին հստակ պատկերներ ստանալու հնարավորություն է տալիս: