Մագնեզիումը, որպես սննդային հավելում, նաև կանաչ թեյի թուրմը, օգնում են իջեցնել խոլեստերինի մակարդակը օրգանիզմում, հայտնում է express.co.uk-ը: Ինչպես ընդգծված է, խոսքն առաջին հերթին խոլեստերինի վնասակար տիպի մասին է, մինչդեռ, մագնեզիումի ազդեցությամբ «լավ» խոլեստերինի մակարդակը, հակառակը, բարձրանում է:
Նույն կայքում հրապարակված մեկ այլ հոդվածում էլ կարմիր խմորիչային բրինձն է նշվում որպես խոլեստերինը նվազեցնող սննդատեսակ: Նշվում է, որ կարմիր բրնձի օգտակարությունը ապացուցվել է 93 գիտական ուսումնասիրություններով: