Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Փաշինյանը քաղաքական ինքնասպանություն չի գործի՝ այս փուլում որևէ փաստաթուղթ ստորագրելով

Մամուլում դեռևս չհերքվող տեղեկություններ կան այն մասին, որ հունվարի 11-ին Մոսկվայում հանդիպում է նախատեսված՝ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի մասնակցությամբ: Մամուլն արդեն գրում է մոսկովյան օրակարգի մասին, նշվում է, որ Փաշինյանը պատրաստվում է նոր փաստաթղթեր ստորագրել և նոր զիջումների գնալ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ Վահագն Մարտիրոսյանը նկատեց, որ հունվարի 11-ի հանդիպումը վարչապետի աշխատակազմը պաշտոնապես ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է, ավելին՝ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարել է, որ եթե այդպիսի հանդիպում նախատեսված լինի, հասարակությունը կտեղեկացվի:

«Այս դեպքում կարելի է խոսել միայն ենթադրությունների մասին: Եթե նույնիսկ այդպիսի այց լինի, չեմ կարծում, թե որևէ փաստաթուղթ կստորագրվի: Եթե հանդիպում լինի, դա կլինի հայտնի ստորագրված հայտարարության շրջանակներում, այդ հայտարարության չիրականացված կետերի իրականացման կարգը որոշելու և ընթացքում առաջացած խնդիրների, օրինակ՝ գերիների, անհետ կորածների վերաբերյալ: Չեմ կարծում, որ որևիցե փաստաթուղթ կստորագրվի, որի վերնագիրը կլինի պայմանագիր: Եվ չեմ կարծում, որ Փաշինյանը քաղաքական ինքնասպանություն կգործի՝ այս փուլում որևիցե ճակատագրական փաստաթուղթ ստորագրելով: Այնպես որ մամուլում շրջանառվող տեղեկությունները ֆեյք նյուզ են, ես դրանց չեմ հավատում: Կարծում եմ՝ հայտարարության հետ կապված ընթացիկ հարցեր են քննարկվելու»,- նշեց Մարտիրոսյանը:

Վերլուծաբան Աղասի Մարգարյանի դիտարկմամբ՝ եթե Մոսկվայում եռակողմ հանդիպումը կայանա, տրամաբանական է, որ կքննարկվեն հայտարարության բոլոր կետերը՝ սկսած գերիների վերադարձի հարցից մինչև հաղոդակցության ուղիների և ապաշրջափակման հարցը: «Մենք պետք է ընդունենք կայացած փաստը. պետք է ընդունենք, որ մենք պարտվել ենք պատերազմում, բայց դրանով չի ավարտվում կյանքը ՀՀ-ի համար, և չպետք է ձեռքներս ծալած նստենք, ՀՀ պատմության էջը չի փակվում: Դեռ շատ երկար հրատապ գործողություններ են սպասվում՝ սկսած գերիների վերադարձից, սահմանների հստակեցումից մինչև համակեցության կանոնների մշակում: Որպես պետություն, պետք է հասկանանք՝ ինչպես ենք ապրելու, զարգանալու այս տարածաշրջանում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում