Ես այդպիսի ներքին համոզմունք չունեմ, որ հունվարի 11-ի այդ հանդիպումը կայանալու է: Գուցե դա ավելի շատ ադրբեջանական քարոզչության արդյունք է և փորձում են հերթական անգամ այս ձևով հանրային գիտակցության վրա ճնշում գործադրել և ուղղորդում իրականացնել՝ խարխլելու առանց այդ էլ մեր երկրի ներքին խարխուլ իրավիճակը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՌԴ ակադեմիկոս, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, պահեստազորի գնդապետ Աշոտ Օհանյանը՝ անդրադառնալով Մոսկվայում հունվարի 11-ի հնարավոր հանդիպմանը:
«Մյուս կողմից էլ առանց ծուխ կրակ չի լինում: Եթե կա այդպիսի կասկած, այդպիսի թեկուզ լուր, մենք պետք է միանշանակ մեր արձագանքը տանք, քանզի ժամանակը շատ թանկ է, և ամեն մի վրիպում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Դրա համար մենք պարտավոր ենք արձագանքելն: Մենք արդեն որոշակի գործողությունների ծրագիր ենք պատրաստում մերև ժողովրդին այս վիճակից դուրս բերելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանությունն ի զորու չէ ելքեր առաջարկելու: