Saturday, 27 11 2021
19:00
Moderna-ն աշխատում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ
Կուզբասի ածխահանքի պետը կալանավորվել է
18:30
ԱՄՆ Նեշվիլ քաղաքում փոխհրաձգության հետևանքով սպանվել է երեք մարդ
Էդուարդ Բաբայանին, Էմիլ Հարությունյանին և Արման Մեղրյանին հրավիրում եմ հանրային բանավեճի. Աբովյանի համայնքապետի ՔՊ թեկնածու Պավել Ցուգունյան
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 61 մարդ
Պաշտոնական քարտեզները Մոսկվայում են, դրա կրկնօրինակը մեզ չեն տվել, Հայաստանում ոչ ոք չի տեսել դրանք
17:50
Մերկելը զինվորական նվագախմբին հանձնարարել է երգել Նինա Հեյգենի կատարումը կանցլերի պաշտոնից հրաժեշտի արարողության ժամանակ
44-օրյա պատերազմի փաստերը հավաքագրել և ուսումնասիրում են Հայաստանի և ԱՄՆ-ի նշանավոր իրավաբանները․ ինչ է բացահայտվել
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Երբ անընդհատ խոսում են Հայաստանում ռուսերենը խորացնելու մասին, դա նշանակում է՝ մեր ինքնիշխանությունը խոցված է
17:09
Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին
Էրդողանի «հայկական» թթվածինը. բարդ իրավիճակ վերամբարձ տոնի ներքո
Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Զավեն Խանջյանին
Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին, կա 4 վիրավոր
Կարեն Անդրեասյանը կգործուղվի Իտալիա
Ուղիղ․ «Ազատագրողները» կրկին հրապարակում են․ հանրահավաք
Բերման են ենթարկվել «Զապ»-ը, «Արտյոմ Կանևսկոյ»-ը, «Նորատուսցի Արա»-ն, «Ալո»-ն, «Բոգո»-ն, «Մալաթիայի Ժիրո»-ն,և այլ «օրենքով գողեր»
Ռազմիկ Պետորսյանը մասնակցել է Օհանավանում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը
Հայաստանի համար բացվել է վերջին հնարավորությունը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում ստանալ միջազգային կազմակերպության աջակցություն
15:15
Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
ՊԵԿ-ը նախատեսում է նվազագույնի հասցնել հարկային մարմինների շփումը հարկ վճարողների հետ
Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Վարդան Ղուկասյանի որդին կալանավորվել է․ նոր մանրամասներ
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն
ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք
Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումների տակ ծնկի չգալը Իրանի համար կարևոր գործոն է
Արցախի Հանրապետության Նախագահ Հարությունյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
44-օրյա պատերազմից հետո Արցախի «վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ են արվել․ Շուշին, Հադրութն ու հանձնված մյուս տարածքները նշվել են երկու աստղանիշով
Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյունքները

Ծնողները չեն ցանկանում՝ իրենց որդիները ծառայեն Արցախում, որը փաստացի ղեկավարում է Վիտալի Բալասանյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Վլադիմիր Առաքելյանը:

Պարոն Առաքելյան, Արցախում ծառայող զինվորների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացնում և չեն ցանկանում, որ իրենց որդիները վերադառնան ու ծառայությունը շարունակեն Արցախում: Ասում են՝ Արցախում այլևս իրենց երեխաների անվտանգությունը երաշխավորված չէ: Ո՞նց եք գնահատում այս վիճակը:

– Ես ծնողների անհանգստությունը և՛ հասկանում եմ, և՛ ոչ: Արցախում հիմա մի քիչ ուրիշ բաներ են կատարվում, դրա համար էլ ծնողները անհանգստանում են իրենց երեխաների համար: Ծնողները անհանգիստ են, քանի որ Արցախի ճանապարհի որոշ հատվածներում ադրբեջանցիներ են: Արցախում դիրքերը շատ են մոտեցել հակառակորդին: Այդ իմաստով ծնողների անհանգստությունը տեղին է: Դրան էլ գումարվում է այսօր Արցախում ստեղծված վիճակը: Արցախում իշխանափոխություն է եղել: Այսօր Վիտալի Բալասանյանը ամբողջ իշխանությունը վերցրել է իր ձեռքը, զորքերը, մնացած ուժերը անմիջապես ենթարկվում են իրեն: Սա էլ իր հերթին անհանգստություն է առաջացնում նույն ծնողների մոտ:

Այսինքն՝ Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակը ևս անհանգստացնո՞ղ է:

– Այո՛, որովհետև եթե պատերազմի ժամանակ նույն Վիտալի Բալասանյանը կարողացավ այնպես անել, որ Արցախը հանձնվի թուրքերին, ապա դրանից հետո բոլոր ծնողներն էլ կանհանգստանան իրենց երեխաների համար: Ծնողները, բոլորն էլ հասկանում են՝ որը որից հետո է և չեն ցանկանում, որ իրենց երեխաները մնան ծառայելու, ներկա գտնվեն այն երկրում, որը ղեկավարում է Վիտալի Բալասանյանը: Այսօր իմ թոռն էլ նորից պետք է գնա Ղարաբաղ, ու ես էլ եմ դեմ, որ իմ թոռը գնա նորից Արցախ:

Դուք Վիտալի Բալասանյանին համարում եք Արցախը թուրքերին հանձնողներից մե՞կը:

– Այն գեներալները, Արցախի ազգային հերոսները, որոնք որ կային, ես նրանց պատերազմի ժամանակ չտեսա՝ որպես հերոսների: Եթե պատերազմի ժամանակ նրանք որևիցե մի օգնություն ցույց չտվեցին մեր բանակին, մեր զինվորներին, ապա ինչ երաշխիք կարող ենք ունենալ, որ հիմա դա կլինի: Մենք հիմա չգիտենք էլ՝ ինչ է կատարվում Արցախում: Միայն մի բան գիտենք, որ Վիտալի Բալասանյանը ուժային կառույցներն իր ձեռքն է վերցրել, իսկ Արայիկ Հարությունյանը անում է այն, ինչ նրան ասում է Բալասանյանը:

Վիտալի Բալասանյանի կուսակցությունը հայտարարությամբ պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը օր առաջ հեռանա ՀՀ վարչապետի պաշտոնից: Կարո՞ղ ենք ասել, որ նրանք փորձում են Արցախում տեղի ունեցած փոփոխությունների սցենարը իրականացնել նաև Հայաստանում:

– Ես պատերազմի առաջին օրվանից գտնվել եմ Արցախում, ամեն ինչից տեղյակ եմ եղել: Ստորները, դավաճանները դավաճանեցին երկիրը մեկ նպատակի համար, որ Հայաստանում գան իշխանության: Այդ ստոր դավաճանները, որոնց անունները ես չեմ ուզում տալ, այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում միայն մի բանի համար, որ նորից գան իշխանության: Դա գիտեն բոլորը: Իրականում բոլորն էլ հասկացել են, թե մեզ ինչու դավաճանեցին, ու մենք ինչու պարտվեցինք: Մենք կռվում էինք, մեր 19-20 տարեկան տղաները կռվում էին, մենք հաղթելու էինք, բայց դավաճանների պատճառով մենք պարտվեցինք:

Հենց այդ դավաճանների, պարտության պատճառով այսօր մեր բանակի հանդեպ վստահությունը նվազագույնի է հասել: Հիմա ի՞նչ քայլեր պետք է անել, ինչպե՞ս պետք է արդիականացնել բանակը, որ այդ վստահությունը վերականգնվի:

– Այո՛, այսօր մեր բանակի ղեկավարությունն իր դիրքերում չի: Մենք՝ բանակին միս ու արյուն տված ազատամարտիկներս, ուզում ենք, որ մեր բանակն այնքան հզոր լինի, մեր բանակի ղեկավարը լինի այնպիսի մի հզոր անձնավորություն, որը կկարողանա բանակը նորից ոտքի կանգնեցնել, ու մենք կարողանանք մեր հողերը նորից հետ բերել: Հայ ազգը միշտ պատերազմի մեջ է եղել, եղել են հաղթանակներ, եղել են պարտություններ, եղել են բարոյական հաղթանակներ ու պարտություններ: Այսօր եղել է պարտություն, դա փաստ է, բայց չպետք է կոտրվել: Մենք դեռ կվերադառնանք մեր հողերին: Մենք ազատամարտիկներով կանգնելու ենք մեր երեխաների կողքին ու հաղթելու ենք միանշանակ: Այսօր արդեն հետաքրքիր են դղյակներ կառուցած գեներալները, իշխանափոխություն պահանջող գեներալները: Մեր խնդիրն է այսօր բանակն ի մի բերել, ոտքի կանգնեցնել, մեզ հիմա բանակի հզոր ղեկավար է պետք, ով ի վիճակի է բանակն արդիականացնել, հզորացնել, որպեսզի կարողանանք հաղթել: Հիմա մենք իրականում տարածաշրջանի հզոր ու արդիական բանակը պետք է կառուցենք: Այլընտրանք չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում