Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պետք է լրիվ նոր բանակ կառուցենք, մոտենանք ՆԱՏՕ-ական չափորոշիչներին. Արտակ Մարկոսյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանը:

2018-2024 թվականների զինված ուժերի արդիականացման ծրագրի համաձայն՝ նախատեսված է Ռազմական ակադեմիայի հիմքի վրա ստեղծել արդիական ենթակառուցվածքներով և ուսումնական ծրագրերով համալրված մեկ միասնական ռազմական համալսարան: Այս փոփոխությունները որքանո՞վ կարող են լինել ռազմական անվտանգության ապահովման ազգային երաշխիք: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ:   

– Ես հասկացա, որ, ցավոք, մեր բանակը, որ մենք կառուցել ենք, ներկա մարտի վարման չափորոշիչներին չի համապատասխանում և՛ ուսուցողական, և՛ մարտ վարելու, և՛ կազմակերպչական առումներով, էլ չեմ խոսում զենքի ու սպառազինության մասին: Մենք բավականին հետ ենք մնացել: Եթե խոսենք Ադրբեջանի մասին, այդ երկիրը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին մոտ բանակ էր կառուցել: Ցավոք սրտի, այսօր աշխարհում ռազմական ոլորտում ընթացող միտումներից մենք որոշակի մասով հետ ենք մնացել, այդ թվում՝ կրթական ոլորտում: Մենք կարիք ունենք նորագույն գիտելիքներով հագեցած սպայական կազմի: Հասկանալի է, որ հիմա մարտ վարելու ձևերն են փոխվել, այսինքն՝ եթե խոսենք 5-րդ սերնդի մարտական գործողությունների մասին, ապա պարզ է, որ առաջնային դեր են ստացել դրոնները: Բավական բան է փոխվել աշխարհում, և, ցավոք սրտի, այդ տեսանկյունից մենք բավական հետ ենք մնացել՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը 2 տասնամյակ է՝ իր բանակը կառուցում է ՆԱՏՕ-ական չափորոշիչների հիման վրա՝ ունենալով իր կողքին իր մեծ եղբորը՝ Թուրքիային, որն այդ հարցում իրեն օգնում էր: Ադրբեջանի բանակի սպաների մեծ մասը գիտելիքներ է ձեռք բերում Թուրքիայի ռազմական հաստատություններում, նաև՝ ամերիկյան և եվրոպական, որոնք բոլորն էլ ՆԱՏՕ-ական չափորոշիչներով են գործում:

Իսկ մեր բանակի սպայական կազմի մեծ մասն ուսում է ստացել Ռուսաստանում: Ես չեմ ուզում ասել, որ Ռուսաստանինը վատն է, բայց հասկանում ենք, որ մեզ ավելի բարձր կարգի գիտելիքներ են պետք ռազմական առումով: Մենք պետք է ձգտենք, որ մեր սպաներն իրենց գիտելիքներով մոտենան ՆԱՏՕ-ական չափորոշիչներին, որոնք ավելի բարձր ստանդարտ են ապահովում, քան ռուսական բանակինը: Այս ամենը հաշվի առնելով՝ մեզ պետք է նոր ուսուցողական համակարգ ստեղծել, որն ավելի բարձր չափորոշիչներ կդնի, նոր նպատակներ, նոր խնդիրներ կառաջադրի: Մենք արդեն հասկացանք, թե ինչ պատերազմ է լինելու: Ցավոք սրտի, մենք մեր զինվորների հերոսական մահվան գնով հասկացանք, թե ինչ պատերազմ կարող է լինել, ամբողջ աշխարհը հասկացավ: Բոլորը մանրամասն ուսումնասիրել են արցախյան երկրորդ պատերազմը, և հասկացել, թե այսօրվա պատերազմներն ինչպես են վարվելու: Սա մեզ համար դաժան փորձ էր, իսկ ուրիշների համար փորձառության աղբյուր էր, որ հիմա իրենք քաղում են և պատրաստվում հաջորդ պատերազմներին: Մենք արդեն տեսնում ենք, որ Իրանը սկսեց ցուցադրել իր ԱԹՍ-ները, ինչը ցույց է տալիս, որ իրենք ևս պատրաստ են այդպիսի պատերազմների: Մենք և կրթական, և բոլոր մնացած առումներով պետք է լրիվ նոր բանակ կառուցենք: Այն բանակը, որ մենք ունենք, մանավանդ կազմակերպչական առումով, ցավոք սրտի, այլևս չի համապատասխանում 21-րդ դարի չափորոշիչներին: Մենք ունեինք սպաներ, որոնք պատրաստ էին ցանկացած իրավիճակում որոշումներ կայացնել, բայց նրանց թիվը քիչ էր:

Այսինքն՝ մենք անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխանող սպաների պակաս ունենք, և այդ ինստիտուտը նախ պետք է զարգացնե՞լ:

– Բնականաբար: Այդ ամենը ընդհանուր համակարգից է գալիս, օլիգարխիկ համակարգը, որ կա քաղաքացիական կյանքում, կա նաև բանակում: Մենք բոլորս գիտենք և հասկանում ենք, թե ինչ է եղել բանակում, և այսօր կարող ենք ասել, որ զինվորը ինչ-որ չափով ազատագրվել է նախկինում եղած վիճակից: Իսկ նախկինում այլանդակ վիճակ էր տիրում բանակում: Այդ փողային հարաբերությունները, գողական բարքերը, որ տիրում էին բանակում, բնականաբար չէին նպաստելու բանակի մարտունակության բարձրացմանը: Ցավոք, մենք հավատացել էինք, որ ունենք իրոք մարտունակ բանակ: Մենք գիտենք, որ ունենք քաջ, հերոս զինվորներ, հերոս սպաներ, բայց մեզ ասում էին, թե իբր ունենք այնպիսի բանակ, որը կարող է մինչև Բաքու հասնել: 20-25 տարի մեզ դա էին ներարկում, բայց հիմա հասկացանք, որ ունենք քաջ զինվորներ, բայց չունենք նորմալ հրամանատարական կազմ, կամ դա քիչ է: Մենք այսօր հետ ենք մնացել այն չափորոշիչներից, որոնք կան աշխարհում ռազմական ոլորտում: Մենք պետք է հասկանանք, որ ունենք մեկ այլ իրականություն, նաև ժողովրդագրական իրականությունը պետք է հաշվի առնենք: Մենք չենք կարող բազմաքանակ բանակ ապահովել, չենք կարող Ադրբեջանի նման զորահավաքային չափաքանակ ապահովել: Այդ պարագայում մենք պետք է տեխնոլոգիապես լավ զինված բանակ ունենանք, նաև ավելի բարձր գիտելիքներ ունեցող սպայական անձնակազմ: Մեր հետագա քայլերը դրան պետք է միտված լինեն, որովհետև քանակի առումով մենք այսպես թե այնպես զիջելու ենք Ադրբեջանին, էլ չեմ խոսում այն մասին, որ այս պատերազմում Ադրբեջանի հետ կռվում էր Թուրքիան, նաև այլ պետություններ էին միացել:

Մեր առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի բարձր տեխնոլոգիական և գիտելիքահեն բանակի կառուցումը: Այլ տարբերակ չունենք, քանի որ չենք կարող Ադրբեջանի նման 150-հազարանոց զորք միանգամից նետել մարտի: Բացի դրանից, մենք չունեինք պատրաստի ռեզերվ, մեր խնդիրը նաև ռեզերվն էր: Այո, ունեինք կանոնավոր բանակ, որը կատարում էր իր խնդիրները, բայց պատերազմը շարունակվեց, և պետք էր ռեզերվներ նետել մարտի, իսկ մեր ռեզերվը պատրաստ չէր: Մենք պետք է ունենանք պատրաստ ռեզերվ, որը կկարողանա պետք եղած ժամանակ մտնել մարտի մեջ և  կատարել իր խնդիրը: Մեր կորուստների մի մեծ մասը գալիս էր նրանից, որ մեր ռեզերվը պատրաստ չէր, ունակ չէր վարելու այդ կարգի պատերազմ:

Այնպես որ, խնդիրները շատ-շատ են, բայց նաև հասկանում ենք, որ բանակը զարգացնելու, արդիականացնելու համար գումարներ են պետք, իսկ դրա համար պետք է տնտեսությունը զարգացնելու մասին մտածել: Մենք այլ տարբերակ չունենք, պետք է ունենանք հզոր և ուժեղ բանակ: Մեր գոյության առհավատչյան պետք է առաջին հերթին լինի մեր բանակը: Այո, մենք պետք է ունենանք դաշնակիցներ, բայց եթե, Աստված չանի, կռիվ է լինում, մեր փոխարեն ոչ ոք չի կռվելու: Հետևաբար մենք պետք է թշնամուն գերազանցենք տեխնոլոգիական առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում