Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Հայաստանը դրան չպետք է համաձայներ. ադրբեջանցիները դա համարում են թուրքական աշխարհը կապող ճանապարհ

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման առաջնահերթությունը հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումն է՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում։ Վարչապետը կարևորել է նաև տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:

Հաջորդ կարևոր հարցը, ըստ Փաշինյանի, տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, ինչը, վարչապետի փոխանցմամբ, նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Նախիջևան. «Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի», ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն։ Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը»:

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով, մինչդեռ, Փաշինյանի հայտարարությունը՝ ճանապարհների ապաշրջափակման հետ կապված, հստակ չէ։ Իսկ եթե նկատի է առնվում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ու տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան ու Իրան, իսկ փոխարենը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան, ապա դա բնավ համարժեք չէ, և հայկական կողմն այդ քայլին չպետք է գնա: «Այսինքն՝ Հայաստանը ճանապարհ է տալիս, բայց ի՞նչ է ստանում դրա փոխարեն։ Բացի այդ, հստակ չէ, թե որ տարածքով և ինչպես է այդ ճանապարհը տրամադրվելու, որովհետև թուրքական ու ադրբեջանական կողմը բոլորովին այլ պատկերացում ունի։ Ասում են, որ այդ ճանապարհը վերահսկելու են ռուսական խաղաղապահները, բայց դա ինչպես է արվելու՝ հստակ չէ։ Խոսքը նոր ճանապարհի կառուցման մասին է, բայց ես չեմ պատկերացնում, թե ինչու է Հայաստանը դրան համաձայնություն տվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ եթե Իրանը դրան պաշտոնական առարկություն չի ներկայացրել, դա ամենևին չի նշանակում, թե համաձայն է. «Եթե ողջուներ դա, ապա անպայման կբարձրաձայներ, բայց եթե չի բարձրաձայնում, ապա միանշանակ վերաբերմունք չկա։ Էլ չեմ խոսում այն մասին, որ վերլուծություններում այդ մասին շատ բացասական կարծիքներ կան։ Ըստ ամենայնի՝ կա անհանգստություն այդ հարցի շուրջ, դրա համար էլ Իրանը բանակցեց Ռուսաստանի հետ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եղան որոշակի քննարկումներ։ Դա հարվածում է առաջին հերթին Իրանին՝ որպես տարանցիկ երկիր։ Այժմ Թուրքիայի բեռները Իրանի տարածքով են գնում Ադրբեջան, իսկ եթե այդ ճանապարհը կառուցվի, ապա արդեն Իրանը դուրս է մնում»։

Էմմա Բեգիջանյանի դիտարկմամբ՝ մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ ճանապարհը չկառուցվի. «Բայց վարչապետի հայտարարություններն էլ բոլորովին հստակ չեն։ Ինքը խոսում է ապաշրջափակման մասին, բայց թուրքական ու ադրբեջանական կողմի կարծիքով՝ նրանք են կառուցելու այդ ճանապարհը, այն լինելու է երկաթուղային, ավտոմոբլիային և այլն… դա շատ բան է նշանակում։ Եվ սա բոլորովին համարժեք չէ նրա հետ, ինչ մեզ է տրվում։ Ես դա չեմ համարում արտոնություն և դրական փաստ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը դրան չպետք է համաձայներ։ Դրանք այն աստիճանի համարժեք չեն, որ նույնիսկ չի կարելի համեմատել։ Նայեք իրենց մամուլը, ասում են՝ դա թուրքական աշխարհը միացնող ճանապարհ է։ Ես հարց եմ տալիս՝ դա մեզ ի՞նչ է տալիս, ոչ մի բան։ Մեզ ոչինչ չտվող կետ է»։

Հավելենք նաև, որ ըստ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի հրապարակման՝ նոյեմբերի 9-ին ձեռք բերված ՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող նոր, այսինքն՝ հատուկ տրանսպորտային կոմունիկացիա է ստեղծվում։ Եվ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը արևմտյան Ադրբեջանի շրջաններին կապող միջանցքները, ըստ փաստաթղթի, մեկը չեն. նշվում է հոգնակի թվով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում