Երբ այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, որի էթնոսը հայ ժողովրդին հայտնի չէ, 2,5 տարի առաջ բերում էին դնում իշխանության, այդ ժամանակ բավականին անգամներ ես անձամբ ասել եմ, որ նա ապազգային տարր է լինելու, նրա ամբողջ գործունեությունը լինելու է հակահայկական: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Հետախույզ վետերանների միավորման վարչության անդամ Արթուր Բունիաթյանը: «Սա ի սկզբանե եկել էր Հայաստանը քանդելու, հայ ազգի բնաջնջման ծրագրեր իրականացնելու»,-ասաց նա: Դիտարկմանը՝ կարելի՞ է ասվածից ենթադրել, որ նախորդ իշխանությունները ազգային տարրը պահող քաղաքական ուժերից էին բաղկացած, արդյոք դուք գոհ էիք նրանց վարած քաղաքականությունից, նա պատասխանեց. «Չկան նախկին ու ներկա քաղաքական ուժեր, ընդհանուր առմամբ 30 տարի ամբողջ համակարգը, որը բերվեց դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք,իս սկզբանե եղել է ապազգային»: