Wednesday, 24 04 2024
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Արցախում նոր շենքեր են կառուցվում, բնակարանների են վերափոխվում տարբեր նշանակության շինություններ

Արցախում սկսվել է պատերազմի հետևանքով վնասված ընդհանուր առմամբ մոտ 453 բնակելի օբյեկտների վերականգնման շինարարական աշխատանքը, որից ավելի քան 250-ն ավարտված է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքաշինության փոխնախարար Ազատ Համբարձումյանը:

«Վերականգնման շինաշխատանքներն ընթանում են երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգվել են բնակելի տների տանիքները, տեղադրվել՝ դռներ ու պատուհաններ, ստեղծվել են ջեռուցման պայմաններ: Այս տարվա հունվարից կատարվելու են ներքին հարդարման աշխատանքներ՝ վերջնական ավարտելով այդ բնակարանների վերականգնումը: Պատերազմի հետևանքով վնասված տների վերականգնումը շարունակվում է ըստ հերթացուցակների՝ առաջնահերթությունը տրվում է զոհվածների ու անհայտ կորածների ընտանիքներին»,- մանրամասնեց Համբարձումյանը:

Ըստ փոխնախարարի՝ մասնավորապես Ստեփանակերտում պատերազմի հետևանքով վնասված տների վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունը ստացել է ավելի քան 3680 դիմում, որից ուսումնասիրված է մոտ 1500-ը: Վերականգնման աշխատանքներ են սկսվել 329 օբյեկտում, որից շինաշխատանքներն առաջին փուլով ավարտված են 211-ում, իսկ 118-ում՝ ընթացքում են:

«Մարտակերտի շրջանում ընդհանուր առմամբ վնասվել է 370 օբյեկտ, որից 320-ը Մարտակերտում, մյուսները գյուղական բնակավայրերում: Առանձնապես տուժել են Աղաբեկալինջ, Մաղավուզ, Հոռաթաղ, Մեծ շեն գյուղերը: Մարտակերտի շրջանում արդեն ուսումնասիրվել է պատերազմի հետևանքով վնասված 62 օբյեկտ: Այնուհետև սկսվել է 32-ի վերականգնումը, 14-ն ավարտված է: Շուրջ 1300 տուն է վնասվել Մարտունու շրջանում: Մասնավորապես շրջկենտրոն Մարտունիում պատերազմի հետևանքով վնասված 850 տնից, ուսումնասիրվել և գրանցվել է վերականգնման ենթակա մոտ 170 տուն: Վերականգնման աշխատանքները մեկնարկել են 64-ում, որից 12-ն ավարտվել է, իսկ 52-ն ընթացքում է:

Մարտունու գյուղերից հիմնականում տուժել են Թաղավարդը, Կարմիր շուկան, Սոսը, Հերհերը և Բերդաշենը:

Պատերազմի հետևանքով Ասկերանի շրջանում մեծամասամբ տուժել են Շոշ և Սզնեք համայնքները: Շրջանում գրանցվել է արձանագրվել է 170 դիմում, որից հետո 28 վնասված տան վերանորոգման աշխատանքները սկսվել են: Դրանցից 14-ում առաջին փուլով նախատեսված վերականգնումն ավարտված է»,-տեղեկացրեց քաղաքաշինության փոխնախարարը: Նրա խոսքով, ընթանում են նաև բնակարանաշինական աշխատանքներ: Մասնավորապես՝ Ստեփանակերտի կաթնամթերքի կոմբինատի հարևանությամբ շարունակվում է 90 բնակարան ունեցող շենքի շինարարությունը, «Արցախ» թաղամասում կառուցվում է 9 բնակարան, իսկ 6-րդ մանկապարտեզի վերափոխման արդյունքում՝ նախատեսվում է այս տարվա մայիսին շահագործման հանձնել 30 նոր բնակարան:

«Մշակման փուլում են նաև բնակարանաշինական այլ ծրագրեր՝ Ստեփանակերտում և շրջաններում: Ֆինանսավորումն արդեն հաստատված է, որը կատարվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից»,-հավելեց Համբարձումյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում