Բարակ Օբաման հաջորդ նախագահական ընտրությունների համար նախատեսված իր հիմնադրամի համար ամռանը սպասվածից մի քանի տասնյակ միլիոն դոլար պակաս կհավաքի, կարծիք է հայտնում Associated Press գործակալությունը իր վերլուծականում:
Հիմնական պատճառը վերջին բուռն իրադարձություններն էին Ամերիկայի պետական պարտքի շուրջ, որոնք խլում էին Օբամայի ողջ ժամանակը և ուշադրությունը: Սակայն դրամահավաքի ընդհանուր ցուցանիշներով նա այս պահին գերազանցում է իր բոլոր մրցակիցներին: