Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Երևանի առաջին կոշտ արձագանքը նոյեմբերի 9-ից հետո. որքան կտևի դա

Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնությամբ նախատեսված գործողությունները, նախօրեին հայտարարել են Հայաստանի վարչապետի և ԱԳՆ խոսնակները, տարբեր հարցերի առնչությամբ: Վարչապետի խոսնակն անդրադարձել է Նախիջևանից Ադրբեջան միջանցքի մասին Ալիևի հայտարարությանը: Երևանը նշում է, որ շահագրգռված է տրանսպորտային հաղորդուղիների բացումով և պատրաստ է ապահովել Նախիջևանից Ադրբեջան հաղորդակցություն, բայց դա կարող է տեղի ունենալ ռազմագերիների, անհետ կորածների հետ կապված աշխատանքները և համաձայնությունները իրականացնելուց հետո, որոնողական աշխատանքի ծավալների ընդլայնումից հետո և, ի վերջո, բոլոր հաղորդուղիների ապահովման համատեքստում: Հայաստանի ԱԳՆ խոսնակն էլ անդրադարձել էր արտգործնախարար Արա Այվազյանի Արցախ աշխատանքային այցի վերաբերյալ նույն Ալիևի հայտարարությանը, թե դա սադրանք է և այդպիսի այցերը պետք է դադարեցվեն: Ալիևը այլապես սպառնացել է լարվածության աճով՝ հիշեցնելով պատերազմի մասին: Ալիևի հայտարարություններին և դրանց տողատակերին, թերևս, առիթ կլինի անդրադառնալ: Առայժմ անդրադառնանք Երևանից հնչած պատասխաններին:

Հարկ է նկատել, որ, թերևս, նոյեմբերի 9-ից ի վեր այդ պատասխաններում առաջին անգամ նշմարվում է քաղաքական կոշտություն և բավականին շոշափելիորեն նշվում է, որ Ադրբեջանը չի իրականացնում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով նախատեսված գործողությունները: Նախիջևանի միջանցքի վերաբերյալ հարցին կարիք կա անդրադառնալ, իհարկե, առանձին, ինչը ևս կանենք առաջիկայում: Առայժմ գնահատելով Երևանի քաղաքական կոշտությունը, նկատենք, որ այն նախորդում է Մոսկվայում սպասվող կամ հնարավոր համարվող հանդիպմանը՝ Պուտին-Փաշինյան-Ալիև ձևաչափով, եթե, իհարկե, այն տեղի ունենա: Դրա վերաբերյալ առայժմ միայն խոսակցություն է, ոչ պաշտոնական տեղեկատվություն, իհարկե պաշտոնական հերքման բացակայությամբ: Դա նշանակում է, որ Մոսկվայում առնվազն կա այդպիսի հանդիպում անցկացնելու մտադրություն և ակնառու է, որ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն արդեն իսկ սկսել են դիրքային պայքար այդ հանդիպմանն ընդառաջ: Այստեղ էական է Մոսկվայի դերը, թե ինչի է պատրաստվում Մոսկվան, ունենալով այդ հանդիպումը անցկացնելու նպատակ կամ մտադրություն:

Իհարկե, այն, որ հանդիպումը առ այսօր պաշտոնապես ազդարարված չէ, վկայում է, որ Ռուսաստանը համոզված չէ, թե նախաձեռնությունը կստացվի: Հատկանշական է այն, որ հունվարի 11-ին ընդառաջ ռուսական ուժային շրջանակների հետ առնչություն ունեցող «Տելեգրամ» ալիքներով տարածվեց տեղեկություն, թե ադրբեջանցիները կրակել են Շուշիում՝ անկանոն օդ, բայց նաև հայկական դիրքերի ուղղությամբ: Հատկանշական էր Ստեփանակերտից արձագանքը, որ պաշտպանական բանակն ու ռուս խաղաղապահները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթն ու առաքելությունը: Արդյո՞ք այդպիսով Մոսկվան փորձում է հնարավոր հանդիպումից առաջ նվազեցնել Բաքվի հավակնությունները, այլևս չունենալով նահանջի տեղ: Թե հակառակը՝ Մոսկվային մտահոգել է Երևանի կոշտությունը, որը սահմանափակում է Բաքվի և Անկարայի հետ պայմանավորվածության ճկունությունը: Միևնույն ժամանակ ուշադրության է արժանի օրերս ՌԴ քննչական կոմիտեում քննվող գործի՝ ռուսական ուղղաթիռի խոցման առիթով քրգործի վերաորակավորումը, անվտանգության կանոնների խախտումից անցնելով դիտավորյալ սպանության հատկանիշի: Ալիևի ներկայիս հայտարարություններն ըստ երևույթին կարող են պայմանավորված լինել այդ հանգամանքով: Բաքուն զգում է, որ Մոսկվայի համար ուղղաթիռի պատմությունը լինելու է ճնշման լծակ: Ալիևը, թերևս սրելով քաղաքական հռետորաբանությունը Հայաստանի ԱԳ նախարարի Արցախ այցի առումով, փորձում է ձևավորել ճնշմանը դիմակայելու դաշտ: Դրան էլ հաջորդում է Երևանից հնչող կոշտ արձագանքը նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ, իհարկե հարաբերական, պայմանական, այդուհանդերձ, նոյեմբերի 9-ից ի վեր աննախադեպ կոշտությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում