Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Անբացատրելի երևույթ․ Ֆուտբոլային «աջաբսանդալի» էֆեկտը․․․

Նախօրեին հայկական ֆուտբոլում տեղի ունեցավ իրադարձություն, որը տրամաբանելը կամ մեկնաբանելը բավական դժվար է։ Մեր ամենաուժեղ ակումբներից՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հեռացավ զբաղեցրած պաշտոնից՝ գլխավորելով «Փյունիկը»։ Մինչդեռ, անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին ակումբը հայտնել էր, որ «Ալաշկերտը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ: 41-ամյա մասնագետի գլխավորությամբ թիմն առաջնության աշնանային հատվածից հետո 18 միավորով առաջատարների թվում է: Մելիքյանը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր ընթացիկ տարվա հունիսի 28-ին:

Մինչ այդ Մելիքյանը գլխավորում էր Ուկրաինայի բարձրագույն լիգան ներկայացնող «Լվովը» և դասվում էր ուկրաինական ֆուտբոլի ամենահեռանկարային մասնագետների շարքում։ Մելիքյանն ունի Ֆուտբոլիստի հարուստ կենսագրություն։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել հայկական մի շարք ակումբներում` դառնալով Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և մեդալակիր, հաջողությամբ ներկայացրել է Ուկրաինայի «Մետալուրգ» (Դոնեցկ), «Ստալ», «Զարյա», «Կրիմտեպլիցա» և «Հովերլա» թիմերը: Դոնեցկը ներկայացնող ակումբի կազմում դարձել է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայաստանի ազգային հավաքականի կազմում ձախ եզրայինի դիրքում հանդես եկած Եղիշե Մելիքյանը անցկացրել է 30 հանդիպում։ Թե ինչով է պայմանավորված Մելիքյանի հեռանալն «Ալաշկերտից» դժվար է ասել։ Ինչ խոսք տարաձայություններ և անհամաձայնություններ կարող են լինել բոլոր ակումբներում, բայց․․․։ Զարմանալին թերևս միայն Եղիշե Մելիքյանի հեռանալը չէ։

Նրան փոխարինել է Աբրահամ Խաշմանյանը։ Վերջինիս գլխավորությամբ հայկական թիմը երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր, զգալի հաջողությունների է հասել եվրոպական մրցասպարեզում: Իսկ քանի՞ անգամ  է Աբրահամ Խաշմանյանը նշանակվել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ ապա հեռացել այդ պաշտոնից։ Երեք, չորս, միգուցե հինգ։ Հաշվելն իսկապես բարդ է։ Այո, «Ալաշկերտը» մեր կայացած և մարտունակ թիմերից է, բայց այն ինչ տեղի է ունենում այս թիմում կապված մարզիչների հետ ոչ այլ ինչ է, քան ֆուտբոլային «աջաբսանդալ»։ Իհարկե, ակումբը մասնավոր սեփականություն է և մեծ հաշվով ղեկավարությունն է որոշում ում վստահել թիմի ղեկը։ Բայց արդյոք երկրպագուները կարող են լուրջ վերաբերվել ակումբին, որը շարունակ հեռացնում է նույն գլխավոր մարզչին, ապա նրան նորից վերանշանակում։ Արդյո՞ք երկրպագուները լուրջ կվերաբերվեն մի ակումբի, որը պայմանագիր կնքելուց հետո հեռացնում է մի մարզչի, որը թողնելով ուկրաինական ակումբը վերադարձել էր հայրենիք և շոշափելի արդյունք գրանցել։

Հարցերի պատասխանը թողնում ենք երկրպագուներին։ Հարկ ենք համարում միայն հաջողություն մաղթել Աբրահամ Խաշմանյանին և Եղիշե Մելիքյանին մրցաշրջանի գարնանային հատվածում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում